Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եզդիական համայնքը նշում է սուրբ Զատիկը. համայնքի ներկայացուցիչ, ՀՃԿ անդամ Զ.Խալիտով 3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանը բարոյականությունից խոսելու իրավունք չունի․Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն» ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը Ներդրում մանկապարտեզի կառուցման համար` հանուն մեր երեխաների ապագայի. Կարապետյանը մտածում է քո մասին ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը դիմում է իրավապահներին. ի՞նչ իրավական հիմքով է սպային դանակահարած անձը նշանակվել ՊՆ նախարար Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ի հետ համագործակցության շնորհիվ 18 հա տարածք է անտառապատվել «Ոչ» ասող չունենք, ամեն ինչի համաձայնում են. Էդմոն Մարուքյան Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում Մարդը 30 տարի խրամատ պահի, վերջում ստիպված տաքսի քշի՞. Արշակ ԿարապետյանԻմ կյանքին լուրջ վտանգ է սպառնացել․ ո՞վ է պատասխան տալու․ Նառա ԳևորգյանԻնչ են իրենցից ներկայացնում առաջիկա ընտրությունները. Ավետիք ՉալաբյանԿոչումները պետք է տրվեն ըստ արժանիքի, ոչ թե անձնական նախասիրության․ Հրանտ ԹոխատյանՔաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն
Քաղաքականություն

Ինչպիսի՞ն կարող է լինել ոչ թե «մեխանիկական», այլ բովանդակային կոնսոլիդացիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրելով Հայաստանում՝ երբեք չի կարելի մոռանալ, որ ապրում ես Հայաստանում: Այսպես սիրում էր կատակել իմ երեց գործընկերներից մեկը: Նա նաև հավելում էր, որ եթե հանկարծ որևէ պահի «մոռանաս» դա, ապա հաջորդ իսկ վայրկյանին դա քեզ կհիշեցնեն: Կարևոր չէ՝ ինչպես, բայց կհիշեցնեն:

Հարկավ, հիմա՝ առավել ևս, քանզի ունենալով Նիկոլ Փաշինյան՝ վարչապետի պաշտոնում, և նրա գլխավորած ՔՊ՝ որպես իշխող կուսակցություն, Հայաստանն, իր ներքաղաքական կյանքով հանդերձ, ապրում է ակտիվ հրաբխի վրա: Ցանկացած պահի ինչ ասես՝ կարող է պատահել: Կան կանխատեսումներ, որ առաջիկայում հնարավոր են ինչ-ինչ արտահերթ ներքաղաքական զարգացումներ: Կան կանխատեսումներ, որ ամեն ինչ ընթանում է դեպի 2026 թվականին նախատեսված խորհրդարանական հերթական ընտրություններ: Ամեն ինչ էլ հնարավոր է, կամ՝ ոչինչ չի կարելի բացառել:

Այդուհանդերձ, եկեք դիտարկենք հերթական ընտրությունների վարկածը, մանավանդ, որ մեր բուն ասելիքի բովանդակային շեշտադրման առումով, մեծ հաշվով, տարբերություն չկա՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ զարգացումներ կարող են լինել:

Այ, օրինակ՝ կա տեսակետ, որ մարտի 30- ին Գյումրիում և Փարաքարում նշանակված ՏԻՄ (ավագանու) արտահերթ ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանը (այլ ուժեր ևս) նախապատրաստվում է 2026-ի խորհրդարանական ընտրություններին: Դրա մեջ կա ճշմարտություն, բայց շատ մասնակի: Բանն այն է, որ առնվազն Նիկոլ Փաշինյանը համապետական ընտրություններին իրականում սկսել է նախապատրաստվել շատ ավելի վաղուց: Գյումրին ու Փարաքարը նրա համար պարզապես «միջանկյալ ստուգարք» կարելի է համարել:

Իսկ ի՞նչ են անում մյուսները, հատկապես՝ ընդդիմադիրները: Ի՞նչ մոտեցումներ կարող են հակադրել Փաշինյանին ու նրա՝ Հայաստանն աղետների ջրապտույտի մեջ ընկղմած թիմին: Խոսքը, իհարկե, ՏԻՄ-երի մասին չէ, այլ հիմիկվանից խորհրդարանական ընտրություններին պատրաստ լինելու: Ոչ պակաս կարևոր հարց է, թե ինչ սկզբունքներով, մոտեցումներով ու թեզերով է քաղաքական դաշտը առաջնորդվելու:

Առաջիկա ընտրությունների հետ կապված, թույլ տանք մեզ նկատել, ամենից կեղծ ու վնասարարը վաղուց ոմանց համար «մանտրա» դարձած մոտեցումն է՝ «ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին»: Մենք տեսնում ենք, որ նախ՝ աշխարհում ոչ մի խելամիտ հասարակություն, ոչ մի երկրի էլիտաների համախումբ նման մոտեցումներով չի առաջնորդվում: Եվ դա բնական է: Մեր պարագայում նման ձևակերպումը պարզապես նիկոլականության թաքնված դրսևորում է, որովհետև դա ձեռնտու է բացառապես Նիկոլ Փաշինյանին ու նրա սատելիտ «քաղաքական ուժերին»:

Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ «ոչ»-ը պետք է բացառապես վերաբերի միայն ներկաներին ու նրանց կից մի քանի մանր-մունր միավորներին: Գործնականում այսօր դա հասարակության ամենատարբեր շերտերի միավորող առանցքային հանրային պահանջն է: Ուրեմն, իրական ընդդիմադիր դաշտի հիմնական համախմբումը (կոնսոլիդացիան) քաղաքական դաշտում պետք է լինի նախևառաջ հենց դրա շուրջ:

Այստեղ մեկ կարևոր հանգամանք. կոնսոլիդացիա ասելով՝ բացարձակ նկատի չունենք տարբեր ընդդիմադիր ուժերի և առաջնորդների «մեխանիկական» միավորումը: Դա անհնար է բոլոր առումներով՝ սկսած մենթալիտետից մինչև ամբիցիաներ և գաղափարներ: Խոսքը բովանդակային, սկզբունքային կոնսոլիդացիայի մասին է, որի առաջին էական բաղադրիչի մասին նշեցինք:

Ըստ այդմ, հարցերի այն խումբը, որի շուրջ անհրաժեշտ է որոշակի բովանդակային համախմբում, մեր կարծիքով, հետևյալ հարցերին է վերաբերում:

Առաջին՝ «ներկաների միանշանակ մերժում»: Այսինքն, պայքարի մեջ մտած ուժերը պետք է հրապարակավ հայտարարեն ու հանրության առաջ պարտավորվեն, որ ոչ մի պարագայում չեն համագործակցի Փաշինյանի ու նրա «սատելիտների» հետ, կտրականապես մերժում են Փաշինյանին ու նրա իշխանությունը:

Երկրորդ՝ բովանդակային համախմբում (կոնսոլիդացիա) պետք է լինի նաև պոպուլիզմի, ծայրահեղացման ու բևեռացման մոտեցումները մերժելու շուրջ: Այսինքն՝ իրապես ընդդիմադիր, ազգային ուժերը հստակորեն պետք է մերժեն թվարկված երևույթները, որոնց տուրք տալու հետևանքով մեր երկիրը հայտնվել է ընթացիկ փորձությունների հորձանուտում: Այստեղ, իմիջիայլոց նշենք, որ նմանապես մերժման են ենթակա արկածախնդրական մոտեցումները:

Մեծ հաշվով, այս երկրորդ կետով կընդգծվի, որ մերժվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այլև այդ իշխանության բովանդակային հենքը, պայմանական ասած՝ «նիկոլիզմը»: Այո, «նիկոլիզմը», որպես երևույթ, մեծապես հենց պոպուլիզմի, ծայրահեղության, ստախոսության, բևեռացումների ու արկածախնդրության խառնուրդ է՝ պարուրված համակողմանի անպատասխանատվությամբ, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է այս վիճակին:

Երրորդ՝ պետք է պարզորոշ հայտարարվի երեսպաշտությունը մերժելու վճռականության մասին: Ի դեպ, որոշակի երեսպաշտություն է նաև վերը հիշատակված «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» մանիպուլ յատիվ թեզը:

Վերջապես չորրորդ. կա ևս մի կարևոր հարց, որը, մեր կարծիքով, պետք է դրվի պայքարի մեջ մտնող ուժերի առաջ՝ տալ հստակ քաղաքական գնահատականներ Նիկոլ Փաշինյանի 7 տարվա իշխանավարմանը:

Հասկանալի է՝ առկա վիճակից ելնելու իրատեսական ծրագիր ներկայացնելու, համապատասխան քայլերի մասին չենք նշում, քանզի ցանկացած ընտրություն ինքնըստինքյան դա ենթադրում է: Պարզապես պետք է թողնել միմյանց կսմթելու ընթացքը, որքան էր այն գայթակղիչ թվա, և զբաղվել կոնկրետ քաղաքականությամբ: Երկիրն այդքան ժամանակ չունի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում