Արևմուտքի ապտակը Փաշինյանին
Հայաստանյան ժողովրդավարությունը երկրորդ տարին անընդմեջ հետընթաց է արձանագրում։ Բրիտանական հեղինակավոր Economist Intelligence Unit հետազոտական կենտրոնի The Democracy Index-ի վերջին զեկույցի համաձայն՝ 2024-ին Հայաստանի ժողովրդավարության համաթիվը 5.35 է եղել՝ գրեթե 5 տոկոսով կամ 0.28 միավորով պակաս 2022-ի ցուցանիշից։ 2024-ի անկման պատճառը Հայաստանում կոռուպցիայի ցուցանիշի վատթարացումն է։
2022 թվականից ի վեր Հայաստանի ընդհանուր ինդեքսային միավորում փոփոխություններ են եղել. երկիրը 2022-ին ունեցել է 5.63 միավոր: Այս ցուցանիշը 2023 թվականի վերջում ընկել է մինչև 5.42՝ այդ տարվա դրամատիկ իրադարձություններից հետո, երբ փլուզվեց Կառավարության և քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահությունը: 2024-ի միավորն ավելի է իջել՝ հասնելով 5.35-ի՝ կոռուպցիայի ցուցանիշի վատթարացումից հետո։ The Democracy Index-ից պարզաբանել են, որ նախորդ տարիների ցնցումներից հետո Կառավարության և քաղաքական ուժերի նկատմամբ հանրության վստահությունը փաստացի փլուզվեց, իսկ 2024-ին հետընթացին նպաստեց նաև կոռուպցիան. «Հայաստանը շարունակում է մնալ հիբրիդային ռեժիմ, ցավոք, բազմաթիվ բարեփոխումներ դոփում են տեղում, բացի այդ՝ նկատվում է իշխանության կենտրոնացում վարչապետի ու նրա շրջապատի ձեռքում: Եվ խորհրդարանը հետին պլան է մղվել: Խորհրդարանը պետք է անկախ մարմին լինի, բայց այլևս որպես անկախ մարմին չի գործում Հայաստանում»:
Փաշինյանը սիրում է Հայաստանը ներկայացնել որպես «ժողովրդավարության բաստիոն», տարբեր վարկանիշներ էլ ներկայացնում կառավարության նիստերին որպես ձեռքբերումներ։ The Democracy Index-ի մասին, բնականաբար, գործող իշխանությունը որևէ բառ չի ներկայացնի, բայց այլևս փաստ է, որ նույնիսկ սիրելի Եվրոպան չի հավատում Փաշինյանի արցունքներին։
Լիլիթ Անտոնյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT