Փաշինյանը վատ վիճակում է հայտնվել ԱՄՆ վարչակազմի մոտ
Հայաստանի գործող իշխանությունները բավականին վատ վիճակում են ամերիկացիների հետ հարաբերություններում, ավելի ճիշտ, որևէ հարաբերություն իրականում գոյություն չունի, Փաշինյանը հայտնվել է Սպիտակ տան սև ցուցակում, քանի որ նախընտրական արշավի ժամանակ աջակցել են դեմոկրատներին։
Թրամփի վարչակազմը, ըստ էության, նման քայլերը չի ներում, և Զելենսկու հետ հանդիպմանը փոխնախագահ Վենսի հիշատակումը, թե Զելենսկին գնացել է Փենսիլվանիա, աջակցել դեմոկրատների թեկնածուին այդ տատանվող նահանգում, ազդակ էր նաև Փաշինյանին։ ԱՄՆ-ից վերջինիս պարզ հասկացրել են, որ դեսպանին փոխելու կարիք կա, Մակունցն էլ մեկնել էր Փենսիլվանիա։
ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Փաշինյանի ամենամեծ խնդիրն այն է, որ ոչ միայն ինքը լավ հարաբերություններ չունի նոր վարչակազմի, անգամ հայամետ գործիչների հետ, այլ որ Ռուբիոյի, Վենսի, մյուսների հետ կապեր են հաստատել ՀՅԴ-ից։ Վերջերս ՀՅԴ Ընդհանուր ժողովում նույնիսկ այդպիսի ակնարկներ արվեցին։
Նոր վարչակազմի հետ լավ կապեր է հաստատել նաև Հայ առաքելական եկեղեցին, ինչը ևս վտանգ է Փաշինյանի իշխանության համար։ Ուստի զարմանալի չէ, որ Փաշինյանը սկսել է ռևերանսներ անել Ռուսաստանին, նույնիսկ պարտադրել, որ այսօր փորձեն սիրաշահել ռուսական իշխանություններին։
Մյուս կողմից, Փաշինյանի իշխանությունը փորձում է սիրաշահել Դաշնակցությանը, միևնույն ժամանակ պառակտում մտցնել Հայաստանի և Սփյուռքի դաշնակցականների միջև, տպավորություն ստեղծել, թե արտերկրի դաշնակցականներն ավելի լավն են, նրանց հետ հնարավոր է աշխատել։
Էլեն Սանթրոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT