Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը գտնում է, որ Ամուլսարի ծրագրի անխափան իրագործումն այլընտրանք չունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, օրերս Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար Հայաստանի բանկերից վարկեր ներգրավելու նպատակով մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրելու մասին։ Այս թեման տարաբնույթ քննարկումների առիթ դարձավ:
Եվ ահա, երեկ հայտարարություն է տարածել Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը և ողջունել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման համար տրված պետական երաշխիքի փաստը՝ հանքի շինարարության շուտափույթ ավարտի և անխափան շահագործման ակնկալիքով։ Միությունը գտնում է, որ ծրագրի շինարարության ընդհատումը 2018 թվականին զգալի վնաս է հասցրել տնտեսությանը և Հայաստանի ներդրումային հեղինակությանը։
«Ծրագրի վերագործարկումը և դրա համար տրված պետական երաշխիքը կարևոր ազդակ են ներդրողների համար՝ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում։ Ամուլսարի ծրագրի հաջող ընթացքը Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունի։ Այն ոչ միայն ի ցույց կդնի Հայաստանի՝ ներդրումների համար ապահով և արդար միջավայր ապահովելու պատրաստակամությունը, այլև ոսկու աննախադեպ բարձր շուկայական գների պայմաններում զգալի ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Աներկբա է, որ Ամուլսարի ծրագրի անխափան իրագործումը այլընտրանք չունի ո՛չ իրավական, ո՛չ սոցիալ-տնտեսական և ընդհանուր առմամբ երկրի շահի տեսանկյունից»,-հայտարարել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ու վստահություն հայտնել, որ Հայաստանում հասարակության լայն շերտերի մոտ կա այս ծրագրի թե՛ անխափան իրագործման, թե՛ ոլորտի զարգացման անհրաժեշտության խորը գիտակցում, որը հնարավոր կդարձնի այս և այլ ներդրումային ծրագրերի սահուն ընթացքը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT