Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Բնական երևույթ ոչ նույնական միավորների պարագայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին հաճախ քննարկվող հարցերից մեկը քարոզչաքաղաքական հարթության վրա երկրորդ և երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների ու ներկայացուցիչների միջև ծայր առած հրապարակային բանավեճն է: Կան բնորոշումներ, որ դա առճակատում է, այլոք խոսում են տարաձայնությունների մասին, ուրիշները նախընտրում են ավելի սուր ձևակերպումներ: Մասնավորապես կարելի է լսել գնահատականներ, որ այդ ամենը «ընդդիմադիր ճամբարում» տանում է պառակտումների, որ նման հրապարակային «փոխհրաձգությունը» լավ դրսևորում չէ ու բացասական է անդրադառնում ընդդիմադիրների գործունեության վրա: Կան տեսակետներ, որ այդ ամենը միայն ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին: Հարկավ, այդ գնահատականների մեջ կա որոշակի ճշմարտություն:

Բայց մի կողմից՝ մենք չունենք ի սկզբանե միատարր «ընդդիմադիր ճամբար», որ այն մի հատ էլ պառակտվում է կամ տարանջատվում: Մյուս կողմից՝ իրական ընդդիմադիր ուժերը, տվյալ դեպքում՝ երկրորդ ու երրորդ նախագահների կողմնակիցները, եթե կուզեք՝ թիմերը, որքան էլ միմյանց հարցեր ունենան, նրանց քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը նույնն է, եթե ոչ՝ նույնական: Այն է՝ պետության ղեկից հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած քպական թիմը, որպեսզի Հայաստանը առկա աղետային վիճակից դուրս գալու շանս ստանա: Սա էական հանգամանք է:

Նախորդ համարում մենք անդրադարձել էինք քաղաքական դաշտում ընդհանրապես ընդդիմադիր սեգմենտի համախմբման հարցին՝ նկատելով, սակայն, որ այն չի կարող լինել մեխանիկական, այլ ավելի շատ լինելու է բովանդակային, որն ունի առաջին հերթին թիրախային բաղադրիչ: Հասկանալի է, որ քաղաքական թիրախը տվյալ դեպքում Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանաթիմն են:

Բայց այս ամբողջ պատմության մեջ առաջին հերթին կարևոր է այն հանգամանքը, որ մեծ հաշվով, դիրքորոշումների, մոտեցումների հստակեցում է տեղի ունենում, ինչը բնականոն գործընթաց է: Այսինքն, փաստացի հրապարակային դաշտում արձանագրվում է փաստը, որը միշտ ակնհայտ է եղել: Խոսքն այն մասին է, որ այս օրերին կնիք է դրվում այն իրողության վրա, որ ինչպես երկրորդ ու երրորդ նախագահները նույնական չեն, այնպես էլ նույնական չեն, չեն եղել ու չեն կարող լինել նրանց թիմերը: Պարզ է, որ գործ ունենք քաղաքականապես միանգամայն տարբեր ֆիգուրների և թիմերի հետ, որոնց մոտեցումներն էլ շատ ու շատ հարցերում տարբեր են: Հնարավոր է՝ նաև արմատապես: Սա, ի դեպ, նույնպես միանգամայն բնական երևույթ է օրգանապես ոչ նույնական միավորների պարագայում: Նման դեպքերում կարող են լինել համատեղ գործողություններ, առնվազն թիրախային հարցերում նույնիսկ ընդհանրություններ, բայց նաև սկզբունքային տարբերություններ՝ կապված միջոցների, մեթոդների, բազմաթիվ հարցերին մոտեցումների առումով:

Անկախ նրանից, թե որքանով են այս ամենից վատ զգում երկրորդ կամ երրորդ նախագահների կողմնակիցները, ընդհանրապես ընդդիմադիր դաշտի ակտորները, մեր կարծիքով, տեղի ունեցածից և տեղի ունեցողից մեծ ողբերգություն սարքելու, առավել ևս՝ դա որպես աղետի նման մի բան ընկալելու կամ ներկայացնելու կարիք հազիվ թե կա: Պարզ է, որ ինչպես երկրորդ նախագահն ու իր կողմնակիցները, այնպես էլ՝ երրորդ նախագահը՝ իր կողմնակիցներով, շարունակելու են քաղաքական պայքարը: Պարզ է, որ յուրաքանչյուրն ունի իր քաղաքական ու կազմակերպչական ռեսուրսները: Խնդիրը, կարծում ենք, այդ ճանապարհի, այդ պայքարի վերաբերյալ պատկերացումներն են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում