Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Քաղաքականություն

Իշխանությունը կրկին ձեռքերը լվաց ռազմագերիներից

Մինչ հանրությունը փոթորկվում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգված լուսանկարները դիտելով, նրանց տանջելու մանրամասները տեսնելով, գործող իշխանությունները կրկին խուսափում են նրանց ազատմանն ուղղված քայլեր անելուց։

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը խորհրդարանում երեկ թեժ է անցել, մի քանի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանից հարցրել են, թե ինչ է անում ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Փաշինյանն անվրդով պատասխանել է, թե տեղեկություններ ունեն, որ Բաքվում պահվող հայ գերիներին խոշտանգում են, օգտագործում արգելված միջոցներ: «Մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական, ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն: Դա բնականաբար, անընդունելի է մեզ համար», - ասել է նա՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ինչ է անում այդ պայմաններում գործող իշխանությունը։

Ավելին՝ Փաշինյանը հունից դուրս է եկել Ռուբեն Վարդանյանի մասին հարցից։ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, ոչ միայն մեկ անձի... այլև Հայաստանի Հանրապետության պետական շահերի և ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այո, այդ թվում՝ համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ այդ թվում՝ մեկ անձերի խնդիրների լուծման վրա: Եթե կա նպատակ այս տրամաբանությունը շրջել, դա անիրագործելի նպատակ է», - ասել է Փաշինյանը:

Մարիամ Սաֆարյան