Ռուսաստանն ավելի է ակտիվանում Հայաստանում
Վերջին երկու շաբաթվա ընթացքում իր համար աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը հանդիպել է բոլոր 3 նախկին նախագահների հետ։ Որոշ հանդիպումների մասին հանրությունը տեղեկացվել է, որոշ հանդիպումների մասին որևէ տեղեկություն չի եղել։ Դեսպանը նաև հանդիպել է քաղաքական դաշտում ընդդիմության հետ առնչվող ամենաակտիվ գործիչների հետ։ Փաստացի, դեսպան Կոպիրկինը Մոսկվայից հրահանգ է ստացել ակտիվ հանդիպումներ անցկացնել, կոնսուլտացիաներ սկսել ընդդիմադիր դաշտի բոլոր քիչ թե շատ նշանակալից ազդեցիկ գործիչների հետ։
Բացի դրանից, Կոպիրկինը հրահանգ է ստացել հանրային դաշտում, մեդիա դաշտում ակտիվ լինել և վերջերս հարցազրույցներ տալիս տարբեր ռեսուրսների, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը տարածաշրջան է փորձում վերադառնալ, մասնավորապես Հայաստան, ամբողջ թափով, սպեկտրով։ Անգամ գործող դեսպանը, որը ոչ միանշանակ է ընդունվում ընդդիմադիր դաշտում, պարտադրված է ակտիվանալ, հատկապես միջազգային ասպարեզում գրանցվող փոփոխությունների, նոր տրամադրությունների պարագայում։
Առաջիկայում, մեր տեղեկություններով, ՌԴ-ն ավելի ակտիվ է լինելու Հարավային Կովկասում, իսկ ռուսական փափուկ ուժն ավելի ակտիվ է գործելու։ Մոսկվան հրաշալի հասկանում է, որ նախագահ Թրամփի պաշտոնավարման պայմաններում այժմ ավելի մեծ հնարավորություններ է ստացել ազդելու թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի այլ երկրների վրա։ Դա հասկանում են նաև երկրների ղեկավարները, որոնք ընդհանրապես դադարեցրել են հակառուսական տրամադրություններ տարածելը։
Մերի Մովսիսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT