ՔՊ-ն ինքնամոռաց փորձում է սիրաշահել Կրեմլին
Օրերս հայտնի դարձավ, որ նախնական պայմանավորվածությամբ, Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստան կժամանի հունիսի 5-6-ը։ Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։ Գրել էինք, որ Մատվիենկոն պարզ ասել է՝ մինչև ՀՀ իշխանությունները չհրաժարվեն հակառուսական գծից, որևէ այց չի կայանալու։ Նախնական պայմանավորվածությունն ամառն այցը կազմակերպելու հարցով, վկայում է, որ ՌԴ-ն առայժմ զգուշավոր է, սպասում են փաշինյանական իշխանության գործողություններին։
Այժմ էլ ՀՀ իշխանությունները փորձում են Պետդումայի նախագահ Վոլոդինին բերել Հայաստան՝ ցույց տալու, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն բան լավ է ընթանում։ Թերևս, Վոլոդինին ուղղված հրավերն էլ արժանանալու է Մատվիենկոյին արված հրավերի ճակատագրին։ Մյուս կողմից էլ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է փորձում Հայաստան հրավիրել Սերգեյ Լավրովին, հատկապես, որ իր վերջին այցի ժամանակ պաշտոնապես հրավեր արվել է։ ՌԴ ԱԳՆ-ից էլ ցրում են, նշում, թե Հայաստանով զբաղվելու ժամանակը չէ, ավելի կարևոր գործեր ունեն։
Կարինե Մակարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT