Փաշինյանը զգուշացրել է պատգամավորներին
Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Ըստ կուսակցության պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ:
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, հապճեպ հանդիպման պատճառը Միջազգային իրավական ներկայացուցչի պաշտոնից Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն էր։ Թեև «Քաղպայմանագիրը» փորձում է համոզել, որ հրաժարականը տեղի է ունեցել անձնական հանգամանքներից ելնելով, Կիրակոսյանն էլ առանձնապես հակված չէ պարզաբանել իր որոշման իրական պատճառները, փորձագիտական շրջանակներից հնչող մեկնաբանությունները մտահոգել են Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին։ Խորհրդարանում կայացած հավաքում Փաշինյանը կուսակիցներին հանձնարարականներ է տվել, կրկին պնդել, որ կատարելու են Ադրբեջանի բոլոր պահանջները, հակառակ դեպքում սպառնացել նոր պատերազմով։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նաև ակնարկել է, թե ուշադիր հետևում է բոլոր կուսակցականների վարքին, գործողություններին, և ստեղծված իրավիճակում իրենց պասիվ պահող, կուսակցական գծի համար կռիվ չանող պատգամավորները նոր ընտրական ցուցակներում չեն լինելու։ Փաշինյանը նշել է, թե այդ ֆորմատով հանդիպումները պարբերական են լինելու։
Էմմա Ամիրխանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT