Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Քաղաքականություն

Վաղ թե ուշ գալու է պատասխան տալու ժամանակը

Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից իսկական ցնցումներ է առաջացրել Հայաստանի գործող իշխանության մեջ։ Վարդանյանը մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ էր հղել և նշել` ինքը զոհ չէ ու իրեն պետք չէ խղճալ։ «Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը, դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է: Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ և կշարունակեմ անել, ինչ կարող եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք»,- նշել էր նա։

Վարդանյանի այս ուղերձը հուզել, ստիպել է մտածել հասարակության մեծ մասին, իսկ անտարբերությունը հաղթահարելու նրա կոչը կարող է համախմբման առանցք դառնալ։ Մինչ հանրությունը ցավով ու հուսահատությամբ լսում կամ ընթերցում էր Ռուբեն Վարդանյանի կոչը, ՔՊ-ականներին հանձնարարել էին ցույց տալ իրենց անհոգությունը, լուսանկարներ հրապարակել ռեստորաններից և գինետներից, կարծես, ոչինչ տեղի չի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ միայն գերիներին Բաքվում թողնելով, նրանց ազատման համար քայլ չձեռնարկելով վտանգն իրենից չի հեռացնելու։ Ուստի և, ամեն բան անում է՝ ՀՀ քաղաքացիներին ապացուցելու, թե ոչինչ էլ չի եղել։

ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ՝ երջանիկ ժպիտներով լուսանկարներ էին հրապարակում՝ բնականաբար արժանանալով օգտատերերի հայհոյախառն մեկնաբանություններին։ Այս վիճակը, ի դեպ, նույն այդ ՔՊ-ականներին դուր չի գալիս, որքան էլ կտրվել են իրականությունից, հրաշալի հասկանում են, որ վաղ թե ուշ գալու է պատասխան տալու ժամանակը։ 

Անահիտ Սարգսյան