Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Հասարակություն

ԶՊՄԿ-ն նոր պոչատար խողովակաշար է կառուցելու

Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ «Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատը» նոր պոչատար խողովակաշար է կառուցելու, որը կօգնի ավելի արդյունավետ իրականացնել վտանգավոր թափոնների մշակումը։ Հաջորդ շաբաթ Քաջարանում երկու հանրային լսում է կայանալու, որոնք վերաբերում են ԶՊՄԿ-ի արդիականացմանն ուղղված փոփոխություներին։

Կոմբինատը նաև ներկայացնելու է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների ներկայացում։ Բնապահպանական նորմերի պահպանումն ընկերության համար առաջնային է, և ԶՊՄԿ-ն հատկապես վերջին տարիներին ահռելի աշխատանք է կատարել այդ ուղղությամբ։

Ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով, ներկայումս գործող պոչատար խողովակաշարերի մաշվածության պատճառով վթարների առաջացման ռիսկը բավական մեծ է, և դրանք հնարավոր վթարների կանխարգելման և դրանց հետ կապված ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման նպատակով որոշվել է կառուցել նոր պոչատար խողովակաշար, այլ ոչ թե իրականացնել հին խողովակաշարերի մասշտաբային վերանորոգման աշխատանքներ։

Ըստ ԶՊՄԿ-ի ներկայացուցչի, բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներում ավելի զգալի ներդրում է նախագծով նախատեսվող մեկ այլ ծրագիր՝ մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգը, որը նույնպես ներկայացվելու է հանրային լսմանը։ «Համակարգը թույլ կտա կրճատել թարմ տեխնիկական ջրի ծախսը, ապահովելով նաև պոչամբար մղվող պոչանքի ծավալի կրճատումը։ Փորձեմ առավել մատչելի բացատրել։ Պոչանքի ընդհանուր ծավալի 50 %-ի խտացման արդյունքում զանգվածից առանձնացված ջուրը կօգտագործվի տեխնոլոգիական պրոցեսներում՝ նվազեցնելով թարմ տեխնիկական ջրի օգտագործումը 20-30 %-ով։ Ընդ որում, կարևոր եմ համարում նշել, որ սա ամենաժամանակակից տեխնոլոգիայով կառուցվելիք համակարգ է, որը տեղադրվելու է ամբողջովին փակ շենքում՝ կահավորված աղմուկից և այլ կողմնակի ազդեցություններից առավելագույն պաշտպանության համակարգերով»,– լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը, հավելել, թե այդ ծրագիրը մոտ 35 մլն ԱՄՆ դոլար կապիտալ ծախս է ենթադրում։

Անի Մելիքյան