Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր շուրջ է համախմբում տաղանդավոր հայ երեխաներին, բացահայտում նրանց ներուժը և օգնում նվաճել նորանոր բեմեր ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի տարբեր անկյուններում: Հիմնադրամի կրթաթոշակառուները հաղթանակներ են գրանցում միջազգային մրցույթների ժամանակ՝ ոչ միայն բարձր պահելով Հայաստանի անունն ու պատիվը, այլև օրինակ դառնալով իրենց հասակակիցների համար, նրանց վարակելով՝ կրթությամբ բոլոր հնարավոր դռները բացելու կարգախոս դարձած գաղափարով: Հիմնադրամն իր գործունեությամբ ձևավորում է Հայաստանի դասական երաժշտության ապագան:
Ի դեպ, հիմնադրամի կրթաթոշակառուները որոշակի իմաստով իրենց հաշվետու են համարում հանրության՝ իրենց հանդիսատեսի առջև: Հաշվետվության յուրօրինակ ու կարևոր դրսևորում են համերգները, միջոցառումները: Մարտի 26-ին և 27-ին ժամը 19:30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024 թ. կրթաթոշակառուների գալա համերգին: Երեկոյի ընթացքում պատանի երաժիշտները կկատարեն հայտնի և սիրված կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հանդիսատեսը, վստահաբար, ներկա կգտնվի որակյալ, ոգեշնչող, ապագայի հանդեպ հույս պարունակող միջոցառման: Սրանք կարևոր դիտարկումներ են, քանի որ հաճախ ենք լսում դժգոհություններ, որ անճաշակ երաժշտությունը կլանել է որակյալին: Իսկ ոգեշնչման և հույսի տեսանկյունից արդյոք կարո՞ղ ենք էլ ավելի լավ օրինակներ ունենալ, քան մեր տաղանդավոր պատանիներն են:
Ի դեպ, տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի հիմնադրամի երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերի իրագործմանը՝ բացելով նոր դռներ և հնարավորություններ տաղանդավոր երեխաների մասնագիտական առաջընթացի ապահովման և նպատակների իրականացման համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի