ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և ՏՏ ոլորտների ընկերությունների միջև անցկացվող «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ամենամյա առաջնությանը: Ստացված բոլոր դրամական մրցանակները հաղթողները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ ի աջակցություն քաղցկեղի դեմ պայքարող երեխաների։
Ինտելեկտուալ մրցաշարին մասնակցեցին ընդհանուր 11 թիմ, այդ թվում, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվեց երեք փուլով՝ յուրաքանչյուրը բաղկացած 10 հարցից։ Առաջնության ավարտից հետո կազմակերպիչները մրցանակներ հանձնեցին հինգ անվանակարգերում՝ «Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն ավագ» «Լավագույն պատասխան» և «Լավագույն հարց»։ ՎՏԲ-Հայաստան Բանկը վկայագիր հանձնեց «Լավագույն խաղացող» անվանակարգում հաղթողին։ Նա ընտրվել էր ժյուրիի կողմից՝ ամենաօրիգինալ պատասխանը տալու համար։
«Մեզ համար նման նախաձեռնություններին մասնակցելը միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս չէ: Սա հնարավորություն է՝ նպաստելու կարևոր սոցիալական խնդիրների լուծմանը և աջակցելու այն նախագծերին, որոնք կարևոր են հասարակության համար: Ինտելեկտուալ մրցաշարերը ոչ միայն միավորում են մարդկանց, այլև օգնում են զարգացնել գիտելիքի մշակույթը և ոգեշնչում դեպի նոր ձեռքբերումներ, - նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ Արտյոմ Ղուկասյանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի