Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի մասին: Մրցույթին կարող են մասնակցել ծրագրավորողներ և ոլորտով հետաքրքրվողներ՝ YoPhone-ում ստեղծելով իրենց բոտը կամ մինի հավելվածը։ Նախագծի դրամաշնորհը տրամադրում է «Բահամուտ» հիմնադրամը:
Fastex-ն արդեն երկրորդ անգամ է աջակցում Future Economy Summit-ին, որի ընթացքում մարտի 18-ից Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երևանի, Գյումրու, Վանաձորի համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների սաների հետ։
Համաժողովի շրջանակում առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի պետական մանկավարժական համալսարանում։ Հաջորդ կանգառները եղել են Շիրակի պետական համալսարանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը։ Ուսանողները մասնակցել են քննարկումների, հղել իրենց հուզող հարցերը։ Մարտի 20-ին կայացել է հանդիպում Կառավարման պետական ակադեմիայի ուսանողների, իսկ մարտի 21-ին՝ Վանաձորի պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի երիտասարդների հետ: Ամփոփիչ հանդիպումներ տեղի կունենան նաև մարտի 28-29-ին Ծաղկաձորում։
Fastex-ի ներկայացուցիչներ Պավել Արամյանը,Դիանա Պարտիզպանյանը և Արմեն Բաղդասարյանը հանդես են եկել դասախոսություններով։ Մասնագետները պատմել են Web3 և բլոկչեյն տեխնոլոգիաների, DeFi (ապակենտրոնացված ֆինանսներ), վերջին միտումներից, խոսել ոլորտային կարևոր թեմաներից և կիսվել իրենց փորձով: Ներկայացվել են նաև YoHealth առողջ ապրելակերպը խթանող հավելվածը, YoPhone մեսենջերը և YoCerebrum մետավերս տիրույթը։
Ոլորտով հետաքրքրվողների և ուսանողների համար մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի