Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները ներդրել է Գյումրու ավագանու ընտրություններին՝ սկսյալ վարչական ռեսուրսների ներգրավումից, այդ թվում՝ պետական կառույցներում «ցուցակագրումների» պարտադրանք, իրավապահ գործիքակազմի կիրառում, մինչև «գոտկատեղից ներքև» քարոզչությունը: Նպատակը հասկանալի է՝ չափազանց ցածր վարկանիշի պարագայում հասնել գոնե այնպիսի արդյունքի, որ հնարավոր լինի սատելիտ ուժերի հետ կազմել կոալիցիա:
Սակայն այստեղ կա մի քանի խնդիր: Բանն այն է, որ նշյալ «մերձակա» ուժերը, որոնք կարող են կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ, հազիվ թե կարողանան հաղթահարել 4/6 տոկոսանոց շեմը: Մյուս կողմից՝ Գյումրիում հիմա արդեն շատ ակտիվորեն քննարկում են տեղեկությունները, որ նույնիսկ ինչ-որ հրաշքով նշյալ ծրագիրը հաջողելու դեպքում անգամ ՔՊ-ի ցուցակի առաջին համար Սարիկ Մինասյանը հազիվ թե դառնա քաղաքապետ, իսկ դառնալու պարագայում երկար չի պաշտոնավարի: Ըստ գյումրեցիների, չնայած այն հանգամանքին, որ վերջինս կապ է ունեցել տարբեր կուսակցությունների հետ, ՔՊ-ն նրան առաջին պլան է բերել որոշակի քվե ապահովելու համար, քանի որ Գյումրու քպական ռեսուրսն ուղղակի չէր կարողանալու որևէ արդյունք գրանցել: Իսկ ՔՊ վերնախավի քաղաքապետի «սրտի թեկնածուն», ինչի մասին, ի դեպ, գրեցին նաև լրատվամիջոցները, ցուցակի երկրորդ համարն է՝ Աննա Հակոբյանի ազգականը:
Միևնույն ժամանակ, ինչպես մեզ հետ զրույցում ասում էին շատ գյումրեցիներ, արդար ընտրությունների դեպքում հազիվ թե ՔՊ-ին հաջողվի իրենց ցանկալի քվեներն ստանալ, իսկ եթե ամեն ինչ անեն ու հասնեն մի ցուցանիշի, որը կարող է հույս տալ կոալիցիոն կառավարման դեպքում վերցնել իշխանությունը, պոտենցիալ «կոալիցիոնիստները» կարող են խնդիրներ առաջացնել թեկնածուի առումով:
Ի դեպ, հավելենք, որ, մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ՔՊ-ն ավելի ինտենսիվ է կիրառելու իրավապահ գործիքակազմը մրցակից թեկնածուների դեմ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի