Ժամանակակից ակումբ-գրադարան Կապանի Շինարարների թաղամասում
Այսօր՝ մարտի 26-ին, հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց Կապան համայնքի Շինարարների թաղամասի ակումբ-գրադարանը։ Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ, ակումբագրադարանային համակարգում սկիզբ դրված բարեփոխումների արդյունքում, ամիսներ շարունակ տևած հիմնանորոգման աշխատանքները ավարտված են և այսուհետ գրադարանը բոլորովին այլ տեսքով է դիմավորելու իր ընթերցողներին։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «ԶՊՄԿ»ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Գրադարանի բացման և կարմիր ժապավենը կտրելու պատիվը վստահվել էր ակտիվ ընթերցողներ՝ Լևոն Գրիգորյանին և Մանե Ավետիսյանին։
Գրադարանում լուսավոր ու ընդարձակ ընթերցասրահներից, գրքերի պահոցից բացի ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ՝ մշակութային, կրթական տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու համար։ Այն հնարավորություն կտա նաև թաղամասի երեխաների համար իրականացնել արտադպրոցական պարապմունքներ։
Թաղամասի բնակիչները իրենց շնորհակալությունը հայտնեցին՝ ընդգծելով, որ ստեղծված հնարավորությունները գերազանցեցին իրենց սպասելիքները և խոստացան պահել ու պահպանել այն։
Նշենք, որ ակումբ-գրադարանը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաներդրմամբ։
Գույքի ձեռքբերման հարցում համայնքին աջակեցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հիմնադրամը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի