YoHealth-ը ներկայացնում է YoBlog բաժինը՝ FTN վաստակելու հնարավորությամբ
YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog բաժնում։ YoBlogger-ներին ոչ միայն հարթակ է տրամադրվել ինքնարտահայտվելու, նրանք հնարավորություն ունեն նաև դրամայնացնել իրենց հետևորդների և դիտումների քանակը և ստանալ FTN-ներ որպես պարգևատրում:
10.000-100.000 հետևորդ ձեռք բերելու դեպքում օգտատերերը կարող են ստանալ 0.10$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետևորդի համար, 100.000-900.000 հետևորդ հավաքելու դեպքում՝ 0.15$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետևորդի համար, իսկ 900.000-ից ավելի հետևորդ ձեռք բերելու դեպքում՝ 0.20$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետևորդի համար: 1 միլիոն հետևորդի սահմանը հատած YoBlogger-ները կստանան 0.22$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետևորդի համար:
Օգտատերերն իրենց տեսանյութերի, հոդվածների, տեքստերի հրապարակման ամեն 10.000-100.000 դիտումի դիմաց կարող են վաստակել 0.0021$ (ամեն մեկ դիտումը՝ 0.0021 $), 100.000-900.000 դիտումի դիմաց՝ 0.0029$ (ամեն մեկ դիտումը 0.0029$), իսկ 1մլն և ավելի դեպքում՝ յուրաքանչյուր դիտում՝ 0.0037$ համարժեք FTN։
YoBlog հարթակում հայտնվելու համար հարկավոր է ընդամենը մուտք գործել YoHealth հավելված, սեղմել գլխավոր էջի ձախակողմյան հատվածի վերին կոճակը և ընտրել նախասիրությունները։
Հավելենք նաև, որ եթե օգտատերը մեկ անգամ կատարել է կանխիկացում, հաջորդ կանխիկացումը կկատարվի միայն նախորդ կանխիկացումից հետո ավելացված հետևորդների համար, նույն կանոնն աշխատում է նաև դիտումների համար։
YoHealth-ն ակտիվ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք։ Այն նաև նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։
Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ Play Market-ում։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք