Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
23-ամյա Դավիթ Հ․-ն տեղում մահացել է Վարչախումբը պղծում է այն ամենը, ինչին կպնում է. Դավիթ Սարգսյան «Չեմ հավատում, դու հզոր մանիպուլյատոր ես». Ելենա Բորիսենկոն անդրադարձել է Անդրեի նախկին կնոջ գրառմանը Դավիթ Բաբայանի հայտարարությունը՝ Բաքվի դատարանում Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է ԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատոր Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ Քոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայք «Շնորհավոր բոլոր նրանց, ովքեր կյանք են պարգևել, դեռ պարգևելու են, ուժ են տալիս ու սիրում առանց պայմանների». Նազիկ Ավդալյան Իսրայելը ներդնում է նոր խթաններ՝ առանձնատներում արևային էներգիայի օգտագործման համար Գյումրեցիները մերժեցին ՔՊ-ին. Մենուա Սողոմոնյան Նիկոլական պրոպագանդան այլևս դասական քարոզչություն չէ. այն դարձել է ազգային ինքնության դեմ ուղղված ռազմավարություն. Արմեն Հովասափյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արաբկիրի նախկին թաղապետի գործը կգնա ՄԻԵԴ․ իրավունքներ են ոտնահարվում․ փաստաբանն ահազանգում է Հայտնի է, թե ովքեր են այս տարի հավակնում «Խազ» մրցանակին Մեր Ընկերության արտադրական և ադմինիստրատիվ ոլորտներում 1023 կին է աշխատում, որը ընդհանուր աշխատակիցների 22%- ն է․ ԶՊՄԿ Իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում ոչնչացնել սեփական հանցագործության հետքերը. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» բազմիցս թվարկել է` ինչ կարելի էր անել մեր պատանդների ազատ արձակման ուղղությամբBitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ Հայաստանի և հարևան երկրների ժողովրդագրական արդի միտումները վերլուծել ենք պատմաբան-ժողովրդագետ Միքայել Մալխասյանի հետ․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Իրազեկում՝ ապրիլի կենսաթոշակի վճարման գործընթացի վերաբերյալ

Հարգելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է ապրիլի 2-ից։

Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։

Հիշեցնենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են․

Ըստ այդմ՝

  • նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),
  • աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 24,000 դրամ (21,000 դրամի փոխարեն),
  • զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է 1,750 դրամ (1,600 դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

1) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50,600 դրամ (46,000 դրամի փոխարեն),

2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41,400 դրամ (36,000 դրամի փոխարեն),

3) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն),

  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120,000 դրամ (90,000 դրամի փոխարեն)։

Հուլիսի 1-ից ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը նույնպես կավելանան՝

  • ծերության նպաստի չափը՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),
  • ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),
  • ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37,500 դրամ (31,600 դրամի փոխարեն),
  • ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),
  • կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն)։

Կառավարության ծրագրի համաձայն, պետական կենսաթոշակների չափերը մինչև 2026 թվականը պարբերաբար կբարձրացվեն․ նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանաբար կհավասարեցվեն պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին: