ՌԴ-ում ներգաղթյալների երեխաների համար խստացվել են ռուսական դպրոցներ ընդունվելու պայմանները
ՌԴ-ում ուժի մեջ են մտել նոր միգրացիոն օրենքներ. ներգաղթյալների երեխաների համար խստացվել են ռուսական դպրոցներ ընդունվելու պայմանները: Այսուհետ ներգաղթյալների երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է 90%-ով ճիշտ պատասխանեն ռուսաց լեզվի քննության հարցերին, հայտնում է News.ru-ն:
«Ռոսոբրնադզոր»-ն առաջարկել էր քննությունը հաջողությամբ հանձնելու շեմը սահմանել 30%, սակայն Պետդուման չի համաձայնել դրա հետ, նշել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա պարզաբանել է, որ նյութերը մշակվել են կրթության 4 մակարդակների համար. ըստ այդմ, 1-ին դասարան ընդունվողները պետք է ճիշտ պատասխանեն 10 առաջադրանքից 9-ին, 2-5 դասարան ընդունվողները՝ 20 առաջադրանքից 18-ին, 6-9 դասարան ընդունվողները ՝ 22 առաջադրանքից 20-ին, 10-11 դասարան ընդունվողները՝ 24 առաջադրանքից 22-ին:
Անցյալ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է ներգաղթյալ երեխաներին դպրոց ընդունել առանց ռուսաց լեզվի բավարար իմացության և ՌԴ-ում իրավական կարգավիճակի։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք