Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Հասարակություն

Երևանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանա

ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը:
Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, իսկ կանխարգելման լավագույն միջոցը եղել և մնում է բացահայտումը: Ամեն մի բացահայտում, հատկապես` երբ գործ ունենք ապօրինի թմրաշրջանառության հետ, կանխում է նույն անձի հանցավոր գործունեությունը, իսկ պատժի անխուսափելիության գաղափարը կյանքի կոչելն ունենում է հանցավորներին զսպող ազդեցություն: Այս բացահայտումներով նաև կանխում է թմրամոլությունը, թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը. ամեն կոնկրետ դեպքով առգրավվում, այլ կերպ ասած` ապօրինի թմրաշրջանառությունից հանվում է որոշակի քանակով թմրանյութ:

Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկան Արմեն Մուսայելյանի խոսքով՝ թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում անհրաժեշտության դեպքում համագործակցում են մայրաքաղաքի համայնքային ոստիկանության բաժինների գործընկերների, նաև` իրավապահ այլ կառույցների հետ, բայց բացահայտումների գերակշիռ մասը բաժնի ծառայողների աշխատանքի արդյունք է: Վերջին շրջանում նրանց ուժերով բացահայտել են խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրանյութեր պահելու և իրացնելու դեպքեր: Օրինակ, նման մի դեպք բացահայտվել է ապրիլի 4-ին:

Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը, Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 4-ին Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում, թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի փոքր կենտրոնի բնակիչ 41 և 49 տարեկան երկու տղամարդու:
Առաջինի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մեթադոնային լուծույթի» վեց տարա, մեթամֆետամինի, կոկաինի, մարիխուանայի նմանվող զանգվածներ և հոգեմետ երկու դեղահաբ: Երկրորդի խուզարկությամբ հայտնաբերվել է «Մեթադոնային լուծույթի» յոթ տարա, մեկը` կոնկրետ այլ անձի անվամբ:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երևան քաղաքի վարչության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները հատուկ ուշադրություն են դարձնում տելեգրամյան ալիքների միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության, այսպես ասած` տեղադրման դեպքերին: Նման երկու դեպք նրանք բացահայտել են մարտի 31-ին և ապրիլի 1-ին:

Թմրանութի ապօրինի իրացման մի դեպք էլ բաժնի քրեական ոստիկանները բացահայտեցին ապրիլի 1-ին: Ըստ օպերատիվ տեղեկության` Նազարբեկյան թաղամասում ժամանակավոր բնակվող օտարերկրացի 29-ամյա երիտասարդը ապօրինի պահում, օգտագործում և իրացնում էր թմրանյութ: Ապրիլի 1-ին՝ ժամը 18-ին, Ներքին Շենգավիթում նա ձերբակալվեց և իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 23 փաթեթ` ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մարտի 31-ին՝ գիշերվա ժամը 2-ին մոտ, մայրաքաղաքի Արարատյան փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 30 և 37 տարեկան երկու տղամարդ: Առաջինի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ, մեթամֆետամինով զանգված և մարիխուանայով լցված չորս փաթեթ, երկրորդի մոտ` դեղնականաչավուն զանգվածով 45 փաթեթ կար` ընդհանուր մոտ 90 գրամ քաշով և 226 գրամի նույն զանգվածով լցված պոլիէթիլենային փաթեթ, էլեկտրոնային կշեռք, նաև` ծալովի դանակ:
Ըստ վերջինիս` մարիխուանան մի օտարերկրացուց ձեռք է բերել 690 հազար դրամով: Ձեռնարկվում են միջոցառումներ` նրան թմրամիջոցն իրացրած օտարերկրացուն հայտնաբերելու ուղղությամբ:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Առանձնապես խոշոր չափի թմրանյութ մայրաքաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաև մարտի 20-ին: Այդ օրը՝ ժամը 14.40-ին, այս դեպքում` միայն թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Դավթաշենում ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Շերամի փողոցի բնակիչ 19-ամա մի երիտասարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափը մի քանի անգամ գերազանցող՝ 70 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ:
Երիտասարդը հատնել է, որ փաթեթում հենց մեթամֆետամին է:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բոլոր դեպքերով էլ ձերբակալված անձինք դատարանի որոշմամբ կալանավորվել են: