Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Հասարակություն

«Գիշեր կրակոցների ձայները պարզ լսել ենք, բայց դրանք նշանառու չեն». Ադրբեջանն այս անգամ փորձում է սադրել Տավուշում

Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում սկսել է անկանոն կրակ արձակել նաև Տավուշի մարզի ուղղությամբ։ Չնայած կրակոցները հատուկ թիրախ չունեն, բայց դրանք լսում են սահմանամերձ գյուղերում, կրակոցները հիմնականում հնչում են գիշերները։

Վերջին 2-3 օրերի ընթացքում գիշերները սահմանամերձ Մովսես գյուղում կրակոցների ձայները պարզ լսվում են։

Մովսես գյուղի ղեկավար Արմեն Փոլադյանն ասաց, որ ադրբեջանական կողմից վերջին անգամ այդ ուղղությամբ կրակոցներ եղել էին նախորդ տարի։

«Այս գիշեր ձայները պարզ լսել ենք, բայց կրակոցները նշանառու չեն, որևէ վնաս չենք կրել, կրակոցների ուղղությունը մեզ հայտնի չէ։

Կարծում եմ՝ եթե այդ կրակոցները նշանառու չեն, թիրախ չունեն՝ թշնամու նպատակը երևի սադրելն է, որպեսզի հայկական կողմը տրվի սադրանքների, ու իրենք հայտարարեն, թե հայկական կողմն է կրակել»,- 168.am հետ զրույցում նշեց Արմեն Փոլադյանը։

Նրա խոսքով՝ բնակչության շրջանում խուճապ չկա, քանի որ առաջին անգամ չէ, որ այդ կրակոցների ձայները լսվում են։

«Մեր բնակիչների համար այդ կրակոցները նորություն չեն, խուճապի չեն մատնվում, գյուղատնտեսական իրենց աշխատանքներն են կատարում»,- շեշտեց Մովսեսի գյուղապետը։

Տավուշի մարզի Նավուր գյուղը, չնայած սահմանից հեռու է 10 կմ, բայց երբ ադրբեջանական կողմը կրակում է, կրակոցների ձայները գյուղում լսվում են։

«Նավուրում իրավիճակը սովորական է, կրակոցները քիչ են լսվում։ Հետո էլ կրակոցները սովորական բան են դարձել, բնակիչների մոտ խուճապ չկա, մարդիկ հանգիստ իրենց առօրյայով են զբաղվում։

Ժողովուրդը դաշտային աշխատանքներ է անում, չնայած եղանակը խանգարում է, կրակոցները նրանց չեն խանգարում»,- 168.am հետ զրույցում ասաց Նավուրի ղեկավար Մհեր Նիգոյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Սա արդեն հերքվել է ՀՀ ՊՆ-ի կողմից։

Հետևեք մեզ՝ այստեղ