Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Հասարակություն

Երևանի «Արարատ» կոմբինատի հոսքագծից դուրս է եկել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակի առաջին շիշը. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Մեծ ուրախությամբ կիսվում եմ բոլորիդ հետ այսօր տեղի ունեցած պատմական իրադարձությամբ. Երևանի Արարատ կոնկակի, գինու, օղու կոմբինատի հոսքագծից դուրս է եկել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակի առաջին շիշը։
 
Այս կոնյակը պատրաստված է 1945 թվականի բերքից, այն չի վաճառվելու, լինելու է խիստ սահմանափակ խմբաքանակով։
 
Այս կոնյակի թողարկումը մասն է այն միջոցառումների, որ մենք նախաձեռնել ենք Հաղթանակի 80-ամյակը նշելու նպատակով։ Հայ ժողովուրդն իր նշանակալի մասնակցությունն է ունեցել այդ հաղթանակին։ Հայաստանը և Արցախը տվել են փառապանծ զինվորականներ, հերոսներ, գեներալներ, մարշալներ: Մեր ներդրումն իսկապես մեծ է։
 
Մենք պետք է հավուր պատշաճի հիշենք մեր հերոսներին, մեր ավագ սերնդի մասնակցությունը մեծ հաղթանակին, և նոր սերունդների համար կարևորենք նրանց անմահ գործը։
 
Մենք՝ հայերս, եղբայրական ժողովուրդների կողքին, ուս ուսի կռվել ենք՝ մեր արյամբ պահելով մեր հայրենիքի ամեն մետրը և մեր արժանապատվությունը։
 
Մենք՝ հայերս, մասնակցել ենք, թե´ Մոսկվայի պաշտպանությանը, թե´ Մինսկի, թե´ Փարիզի, և այլ քաղաքների ու պետությունների։ Ինչո՞ւ եմ սա շեշտում. որովհետև չի´ կարելի մեզ բաժանել տարբեր հատվածների, չի կարելի կիսել մեր ժողովրդին։
 
Մենք մեծ ու շատ թանկ հաղթանակի մի մասն ենք և դրանով պետք է հպարտանալ։
 
Երբ իմ մտքում ծագեց այս պատմական առիթին նվիրված այս կոնյակի ստեղծման գաղափարը, ես վստահ էի, որ այս կոնյակի ամեն շիշը պետք է ունենա իր արժանի հասցեատերը.
 
1. Այս կոնյակը ես նվիրելու եմ Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում ապրող այն հայերին, որոնք մեր երկրի և ժողովրդի համար նշանակալից քայլեր են անում, բարձր են պահում հայի պատիվը։
 
2. Տարբեր ազգերի, տարբեր պետությունների այն ներկայացուցիչներին, ովքեր մեր ժողովրդի և մեր պետության բարեկամներն են, ու իրենց գործունեությամբ նպաստել են մեր երկրի զարգացմանը, հզորացմանը և մեզ համար կարևոր խնդիրների լուծմանը։
 
Այս կոնյակներն առաջիկայում կհայտնվեն աշխարհի տարբեր ծայրերում՝ որպես խաղաղության, համերաշխության և հայկական վերածննդի խորհրդանիշ։
 
Իմ հատուկ որոշմամբ այս կոնյակի առաջին նմուշները ստանալու են Բաքվի բանտերում գտնվող հայորդիների ընտանիքները՝ ի նշան համերաշխության, ի նշան մեր վճռականության՝ անելու ամեն ինչ նրանց ազատության համար։