IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
IDBank-ը պաշտոնապես միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE), ինչը կարևոր քայլ էր Բանկի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու գործում։
Անդամակցության պայմանգիրը ստորագրվել է Բուդապեշտում կայացած պաշտոնական արարողության ժամանակ, որին ներկա էին IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը և BACEE բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Միջոցառումը խորհրդանշում էր խոստումնալից և փոխշահավետ համագործակցության սկիզբը։
BACEE-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Այն տարածաշրջանային մասնագիտացված կազմակերպություն է, որը համախմբում է Եվրամիության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Կովկասյան երկրների բանկերը։ Կազմակերպության առաքելությունն է ամրապնդել իր անդամ-բանկերի գործարար հարաբերությունները միջազգային բանկային համակարգի հետ և նպաստել նրանց երկրներում համակարգի կայուն և երկարատև զարգացմանը:
Այս անդամակցության շնորհիվ IDBank-ի առջև բացվում են բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում՝ մասնակցություն BACEE-ի կազմակերպած կոնֆերանսներին, դասընթացներին և սեմինարներին, ինչպես նաև հնարավորություն մասնակցելու Բանկերի թղթակցային հարաբերությունների զարգացման ծրագրին և այլ նախագծերի։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է․ «Մենք հպարտ ենք BACEE-ին միանալու համար և վստահ ենք, որ այս համագործակցությունը կաջակցի IDBank-ի ռազմավարական նպատակներին, հատկապես՝ ավելի ամուր միջազգային կապեր կառուցելու և տարածաշրջանային ֆինանսական աճին և կայունությանը նպաստելու գործին»։
«IDBank-ը կարևոր դեր ունի Հայաստանի բանկային ոլորտում, և ունենալով Բանկը BACEE-ի անդամակցության ցանկում՝ Ասոցիացիան էլ ավելի է ամրապնդում իր աշխարհագրական ծածկույթն ու տեսանելիությունը։ BACEE-ն ուրախ է իր աջակցությունն առաջարկել IDBank-ի դինամիկ և կայուն զարգացման գործում ներքին և միջազգային մակարդակում», - ասել է BACEE-ի գլխավոր քարտուղար Իշտվան Լենգյելը։
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի