Իշխան Սաղաթելյանի հորեղբորորդին 2 անձի է դանակահարել
Ապրիլի 20 երեկոյան դանակահարված վիճակում Սևանի բուժկենտրոն են տեղափոխվել 2 անձինք՝ Արթուր Հովհաննիսյանը և Համլետ Բեգլարյանը։ Ոստիկանությունը ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում Դրտմաշեն բնակավայրի դպրոցին հարակից սպասասրահի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել տուժածների և մի քանի այլ անձանց միջև։
Գուրգեն Բաղդասարի Սաղաթելյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Բեգլարյանին և Հովհաննիսյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Ձեռնարկում են միջոցառումներ Գուրգեն Սաղաթելյանին, ոմն Արմեն Սերգոյանի և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Մեր տեղեկություններով՝ Գուրգեն Բաղդասարի Սաղաթելյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորեղբոր որդին է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի