Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ Ռոբերտ ԱմստերդամԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան
Հասարակություն

ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովը գումարել է առաջին նիստը

ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ ստեղծվել է ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով, որն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում անցկացրեց առաջին նիստը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԵՊՀ լրատվական ծառայությունից։

ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահն Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն է: Հանձնաժողովի կազմում են ներկայացուցիչներ ԵՊՀ գիտակրթական բոլոր ստորաբաժանումներից և Ուսանողական խորհրդից:

Արամ Սիմոնյանի հավաստմամբ, ԵՊՀ-ում բազում խնդիրներ կան, որոնք պետք է քննարկվեն. «Առաջարկությունները, որոնք ստացել և ստանալու եք ստորաբաժանումներից և ուսանողներից պետք է քննարկեք, և ես կցանկանայի, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքը պարբերաբար ներկայացվի Գիտական խորհրդին՝ քննարկման համար, որը հետո կարող է վերածվել գործողությունների պլանի»:

Արամ Սիմոնյանն ասել է, որ հանձնաժողովի աշխատանքներին չի միջամտելու, բայց պատրաստակամություն հայտնեց ինչ-ինչ հարցերի վերաբերյալ խորհրդատվության համար հանձնաժողովի նիստերին հրավիրվելու դեպքում ներկա գտնվել:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հովհաննիսյանը, նախքան ճանապարհային քարտեզը ներկայացնելը, շեշտել է, որ հանձնաժողովն ամբողջությամբ պետք է ինքնուրույն լինի:

«Այդ ինքնուրույնության ձևավորման փուլում հնարավոր են նաև շահերի բախումներ, և ես ի սկզբանե ցանկանում եմ ասել, որ հնարավոր է՝ հանձնաժողովը կայացնի այնպիսի որոշումներ, որոնք հակասության մեջ կլինեն մեր ղեկավարների, մեր անձնական շահերի հետ: Այդ շահերի բախումից խուսափելու համար, եթե մենք չունենանք բավարար կամք, ավելի լավ կլինի՝ հենց այս պահին մեր անդամակցությունն այս հանձնաժողովին դադարեցնենք: Եթե մենք պատասխանատվություն ենք ստանձնում անցնելու այդ ճանապարհով, ապա այն պետք է անցնենք մինչև վերջ»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

Նա պարզաբանել է, որ հանձնաժողովը չպետք է առաջնորդվի զուտ անձնական կամ խմբային շահերի լոբբինգով. «Մեզ միավորում են միայն համալսարանական շահերը: Հնարավոր է՝ փորձ կատարվի քաղաքականացնելու մեր հանձնաժողովի գործունեությունը, մենք պետք է զերծ մնանք: Մեզ միավորում է ավելի լավ համալսարան ունենալու նպատակը, իմիտացիոն գործընթացներին մենք չենք մասնակցելու»:

Հանձնաժողովի նախագահն ասել է, որ պետք է գործունեության երեք հիմնական ուղիներ նախանշել. «Առաջին փուլը ենթադրում է առկա խնդիրների գույքագրում: Այսինքն՝ այն թերությունները և խնդիրները, որոնք վերաբերում են կրթական, գիտական, ադմինիստրատիվ գործունեությանը կամ ֆինանսատնտեսական ոլորտին, կառանձնացնենք նաև ուսանողներին առնչվող խնդիրները: Դրանք գույքագրելու ենք ոչ միայն ֆակուլտետներից, այլև այլ շահագրգիռ կառույցներից: Գրություններ կուղարկենք նրանց՝ սպասելով ԵՊՀ-ին առնչվող խնդիրների վերաբերյալ արձագանքներին»:

Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ, երկրորդ փուլում մշակվելու են կոնկրետ ծրագրեր. «Գործողությունների այնպիսի պլան, որոնց իրականացումը մեզ համար ցանկալի արդյունք կապահովի: Երրորդ և ամենակարևոր փուլը կադրային քաղաքականության մշակումն է լինելու: Ունենալու ենք հստակ չափանիշներ, որոնց բավարարման պարագայում կոնկրետ հնարավոր կլինի իրականացնել այդ ծրագիրը»: