Երևանի ու Կապանի օդային կապը վերականգնվել է․ «Հետք»
Երևանի ու Կապանի միջեւ օդային հաղորդակցությունն ապրիլի 18-ից վերականգնվել է, գրում է «Հետք»-ը:
Հիշեցնենք, որ Երեւան-Կապան-Երեւան չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերությունը, որը դեպի Կապան կոմերցիոն թռիչքները մեկնարկել էր 2023-ի օգոստոսին, վերջին անգամ Սյունիքի մարզկենտրոն էր թռել ու վերադարձել այս տարվա փետրվարի 26-ին: Դրանից հետո ընկերության միակ օդանավը՝ L-410UVP-E20-ը (հայկական գրանցումը՝ EK-4117), կանգնած էր «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից մարտի 20-21-ին Երեւան-Սամսուն (Թուրքիա)-Բուխարեստ (Ռումինիա)-Կունովիցե (Չեխիա) երթուղով թռել էր Չեխիա՝ պլանային տեխսպասարկում անցնելու: Ապրիլի 9-10-ին EK-4117-ը Կունովիցե-Բուրգաս (Բուլղարիա)-Սամսուն-Երեւան ուղեգծով բորտը վերադարձել էր Հայաստան:
Ապրիլի 16-ին գրել էինք, որ «ՆովԷյրը» նոր սեփականատեր ունի: Այս տարվա մարտի 18-ին դրա միանձնյա փայատեր է դարձել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը, որը պատկանում է հանքարդյունաբերական հսկա ԶՊՄԿ-ին: Մինչ այս ավիափոխադրողի տերը ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս, գործարար Արամ Նովելի Մարությանն էր, որը նախկինում եղել է նաեւ Քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե) պետի տեղակալ:
Սեփականատիրոջ փոփոխությունից հետո թարմացում է սպասվում նաև «ՆովԷյրի» պաշտոնական կայքում, որի վրա այժմ տեխնիկական աշխատանքներ են կատարվում:
Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից եւ թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com-ից, «ՆովԷյրի» L-410 օդանավը նախորդ ուրբաթ օրը՝ ամսի 18-ին, եւ այսօր՝ ամսի 21-ին, Երեւան-Կապան-Երեւան թռիչքներ է կատարել: Հիշեցնենք, որ 2023-ի օգոստոսից օպերատորը չվերթն իրականացնում էր երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, իսկ 2024-ի սեպտեմբերից սրանց ավելացավ նաեւ չորեքշաբթին: Ինչպես արդեն գրել ենք, սպասվում են ամենօրյա թռիչքներ:
Հավելենք, որ 2023-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին «ՆովԷյրը» Երեւան-Կապան-Երեւան երթուղով տեղափոխել է 207 ուղեւորի, իսկ 2024-ի ընթացքում՝ 1365 հոգու: Սա միակ ավիաընկերությունն է Հայաստանում, որ ներքին թռիչքներ է կատարում, Երեւան-Կապան-Երեւանն էլ առայժմ միակ ներքին չվերթն է մեր երկրում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի