Այսօր էլ «Նեմեuիuը» շարունակվում է. Չալաբյան
«ՀայաՔվե» միավորումը «Նեմեսիսի» հուշարձանի մոտ կազմակերպել է մեր ազգային վրիժառուների հիշատակի ոգեկոչման հանդիսավոր արարողություն:
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասաց, որ մարդկության պատմության մեջ բազմաթիվ կոտորածներ են եղել, նաև հայ ժողովորդի պատմության ընթացքում, սակայն Հայոց ցեղասպանությունը պարզապես մարդկանց կոտորած չէր։
«Այն անկման եզրին գտնվող Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից մեթոդիկ պլանավորված, հսկայական մասշտաբներով, հրեշավոր դաժանությամբ իրականացված զանգվածային ոճրագորոություն էր՝ բնաջնջելու հայ ժողովրդին պատմական հայրենքից, «տեղ ազատելու», նրա տեղում ազգայնամոլական թուրքական պետության առաջացման համար»,- նշեց նա։

Չալաբյանն ընդգծեց, որ ոճրագործությունը մտահղացողները, կազմակերպիչներն ու իրականացնողները իրական անձինք էին, որոնք արժանի էին խստագույն պատժի, և նույնիսկ Օսմանյան կայսրության ռազմական դատարանը 1918-19 թթ. նրանցից 19-ի վերաբերյալ մահապատժի դատավճիռ է կայացրել, սակայն ոճրագործների մեծ մասը արդարադատությունից խույս են տվել, հեռացել այլ երկրներ։
«Այս պայմաններում է հղել «Նեմեսիս» գործողությունը, մարդկության պատմության մեծ մեծագույն ոճիրներից մեկի մեղավորների նկատաժմամբ սպասված արդարադաության իրականացումը։ Երիտթուրքական կառավարության եռապետները՝ Թալեաթը, Էնվերն ու Ջեմալը, նրանց հանցակիցները իրականում արդեն դատապարված հանցագործներ էին, որոնց նկատմամբ հայ մարտիկներն ի կատար ածեցին մարդկային ու երկնային պատիժը։ Իրենց այս սխրանքով նրանք վերականգնեցին մեր բոլորիս արժանապատվությունը, հավատը արդարադատության նկատմամբ, մեր իրավունքների համար պայքարելու կամքն ու վճռականությունը։
Այսօր էլ՝ «Նեմեսիսի» գործողությունից ավելի քան 100 տարի անց, նրա խորհուրդն ավելի քան արդիական է, քանի որ մեր ժողովուրդը կարիք ունի արդարության, մեր իրավունքներ, արժանապատվության վերականգնման։
Այսօր, երբ մեր ազգի դեմ նույն ցեղասպան հրեշների ժառանգները արյունալի արշավ են սկսել Արցախում, արդեն Հայաստանում, «Նեմեսիսի» հերոսների վառ հիշատակը մեզ պետք է տա ուժ, կորով, վճռականություն, համախմբվել ու շարունակել պայքարը մեր հիմնարար իրավունքների իրացման համար։
Այսօր էլ «Նեմեսիսը» շարունակվում է, սակայն այսօր մենք ոչ միայն պետք է պատժենք նորօրյա հանցագործներին, այլ հետևողական պայքարենք ողջ ծավալով վերականգնելու արդարությունը մեր ժողովրդի համար, երաշխավորելու նրա ազատ, արժանապատիվ կյանքի իրավունքը սեփական հայրենքում, նրա զարգացումը, հերոսացումը բարգավաճումը»,- ասաց Ա. Չալաբյանը։







































Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը