Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում
Հայաստանի խոշորագույն գործատուներից Ակբա բանկը Career City Fest-ում ներկայացնում է ազատ հաստիքներն ու մասնագիտական խորհրդատվություն տրամադրում հարյուրավոր այցելուների։
Ազատ հաստիքները տարատեսակ են. տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետից մինչև սպասարկման ոլորտի աշխատակիցներ. Ակբա բանկում սպասում են նպատակասլաց և եռանդուն նոր թիմակիցների, որոնք պատրաստ են ընկերության հետ ճանապարհն անցնել միասին։
«Ակբա թիմում սպասում ենք այն անձանց, ովքեր ունեն նոր գաղափարներ, հակված են նորարարության ու փոփոխության և ցանկանում են իրենց կարիերայում անել հաջորդ մեծ փոփոխությունը։ Այսօրվա գաղափարը, որի շուրջ մենք հավաքվել ենք, մասնագիտական աճն ու զարգացումն է, որը արտահայտվել է նաև մեր տաղավարում։ Այստեղ ենք ոչ միայն ներկայացնելու ընկերությունում առկա ազատ աշխատատեղերն ու կարիերայի նոր հնարավորությունները, այլ նաև փորձում ենք տրամադրել մասնագիտական խորհրդատվություն բոլոր նրանց, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան ու ունեն ոլորտի մասնագետի խորհրդատվության կարիք»,-նշել է Ակբա բանկի տաղանդների ներգրավման բաժնի ղեկավար Անի Պողոսյանը։
Ակբա բանկն ունի շուրջ 1800 աշխատակից: Ընկերության ազատ հաստիքներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի