Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանԹուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսովՀայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱզգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան«Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՄենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել ՉինաստանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ Մակրոն
Հասարակություն

Այսօր լրացավ վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան երրորդ տարելիցը

Այսօր լրացավ վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան երրորդ տարելիցը: Արդեն երրորդ տարին է՝ հայ հանրությունն արձանագրում է, որ 31 շաբաթական հղի կնոջ մահվան համար մեղավոր չկա․ դատաքննություն է ընթանում՝ պարզելու համար, թե ո՞վ է մեղավոր, կամ մեղավոր կա՞, թե ոչ։
 
Երևանի Լեո-Պարոնյան խաչմերուկում գրանցված ողբերգական դեպքով մեկ մեղադրյալ կա՝ Փաշինյանի շարասյան միայն առաջին մեքենայի վարորդ մայոր Արամ Նավասարդյանը։ Նա մեղադրյալի կարգավիճակ ունի, շարունակում է պաշտոնավարել։ Իսկ Փաշինյանի շարասյունը շարունակում է ոչ մարդկային վարքագիծ դրսևորելով տեղափոխել վարչապետին։ Եվ հենց այս դասի բացակայության համար և հանուն մյուս քաղաքացիների կյանքի իրավունքի Սոնա Մնացականյանի կիսատ մնացած ճակատագիրը պետք է ունենա պատասխանատու, ողբերգության համար պետք է պատասխան տան մեղավորները։
 
«Հանուն մարդու իրավունքների» քաղաքացիական նախաձեռնությունը կազմել է գործի քրոնիկան և արձանագրված խնդիրների պատճառները, որոնց ելքը կարող է չափազանց մտահոգիչ լինել։
 
Նախ բարոյական ու մարդկային կողմի մասին․
Քաղաքացու օրը նշող Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի հիշատակում Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան մասին։ Սա ուղիղ ապացույց է քաղաքացու օրվա կեղծ արժեք լինելուն։
Քրեական վարույթի մասին․
Տուժողի իրավահաջորդները մտավախություն ունեն, որ դատական գործընթացը ձգձգվում է, որպեսզի հատի վաղեմության ժամկետը և ոչ ոք այդպես էլ չպատժվի։ Այս վարույթով վաղեմության ժամկետը հինգ տարի է, որից երեքն այսօր լրացավ։
Գործում ներգրավված չէ շարասյան ղեկավար կամզը․
Չկա ամենակարևոր ապացույցը․
Ողբերգական վրաերթի օրը վարչապետի շարասյան մեքենաների միջև տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրություններն անհետացած են․ ոստիկանությունը չի տրամադրել՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խոտանի պատճառով այն չի ձայնագրվել։ Իսկ ո՞վ է տեխնիկական խոտանի պատասխանատուն, ինչի հետևանքով է տեխնիկական խոտան գրանցվել, անիմաստ է հարցնել, որովհետև դա կենթադրի հավատալ ոստիկանության պատճառաբանությանը։
 
Ի՞նչ անհրաժեշտություն ուներ ձայնագրությունը․
Այն կտար մի շարք հարցերի պատասախաններ, գուցե և՛ վարորդին, և՛ շարասյան ղեկավար կազմին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանար։
 
Խորհրդարանում պատասխանելով պատգամավորի հարցին, Փաշինյանն ասել էր․ «Դո՞ւք ունեք հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին կամ տուժող կողմն ունի հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել: Ես ասում եմ՝ դա բացառված է»:
 
Միջամտությունները տարբեր կերպ են լինում՝ վարչապետին արջի ծառայություն մատուցելուց, մինչև ոչ անկախ իրավապահ համակարգ, որին ձեռնտու է գործը հասցնել մինչև վաղեմության ժամկետի ավարտը։ Իսկ այս կարծիքներն իրավունք ունեն գոյություն ունենալու, քանի դեռ մեղավորը չի պարզվել, անհրաժեշտ ապացույցներն անհետացած են․․․
 
Բացի Արման Նավասարդյանից, Փաշինյանին ուղեկցած շարասյան մյուս ղեկավարները դատարան չեն հասնի․ դատախազության այս որոշման հետ, որը հայտնել էր Աննա Վարդապետյանը, տուժողի իրավահաջորդները համաձայն չեն։
 
Անհամաձայնությունը հիմք ունի, ինչպե՞ս պետք է տրվեն հետևյալ հարցերի պատասխանները․
-Արդյո՞ք պատշաճ փակ էր խաչմերուկը, որպեսզի բացառեր Սոնա Մնացականյանի մուտքը վտանգավոր գոտի
-Արդյո՞ք ճիշտ է գործել տեսուչը
-Արդյո՞ք նորմայի սահմաններում էր արագությունը
-Ո՞վ է թելադրել մեքենայի արագությունը և այլ հարցեր․․․
 
Տուժողի իրավահաջորդները դժգոհ են նաև նախաքննությունից․ պատշաճ չեն հարցաքննվել ավտոշարասյան մյուս վարորդները և իրավասու պաշտոնատար անձինք, նրանց հարցեր չի տրվել գործով քննության առարկա հանդիսացող հանգամանքների մասին, օրինակ՝ ով ի՞նչ հրահանգ է տվել տվյալ պահին ընթացող մեքենաների արագության վերաբերյալ։
 
Սոնա Մնացականյանի մահվան գործն այլևս հանրային է, այն պետք է պահել ուշադրության կենտրոնում, երիտասարդ կնոջ կյանքը խլած վրաերթը պետք է քննության առարկա դառնա այնպես, որ ելքից հետո ոչ ոք արդարության համար կռիվ չտա։
 
«Հանուն մարդու իրավունքերի» քաղաքացիական նախաձեռնություն