Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Հասարակություն

Արծվանիկի պոչամբարի մոտակա տարածքում գտնվող ազդակիր բնակավայրերի հողերն անվտանգ են․ բնակիչները վար ու ցանքս են արել (ֆոտոշարք)

«Հիմա մենք կանգնած ենք այստեղ,  որեւէ տհաճ հոտ զգո՞ւմ եք, օրինակ ես չեմ զգում։ Կարծում եմ մահու չափ վախենալու, յոթգլխանի դեւ չի պոչամբարը»,- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով փոխտնօրեն Տարոն Նավասարդյանն է կոմբինատի Արծվանիկի պոչամբարում հարցնում լրագրողներին։ Վերջերս «Տնտեսական լրագրողների ակումբ»-ի կազմակերպած  մեդիա-արշավի շրջանակում հայաստանյան մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելեցին պոչամբար։



Հայաստանի թիվ 1 հարկատուի՝ ԶՊՄԿ-ի 1977թ-ից գործարկված այս պոչամբարը շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ հաջորդ պատվարի մի մասը գտնվում է նախորդի վրա, ինչպես նաեւ չորացված, զտված պոչերի վրա, որոնք էլ հիմք են հանդիսանում պոչամբարի բարձրացման համար։ Պոչամբարի հայելային մակերեսն այս պահին կազմում է մոտ 400 հեկտար։



«Պոչամբարի շահագործմանը զուգընթաց՝ մենք իրականացնում ենք պրոգրեսիվ ռեկուլտիվացիա, որպեսզի փոշու արտահոսք չունենանք։ Հետագայում նաեւ սահմանված պլանով կիրականացվի հիմնական փակումը։ Պոչամբարի տիղմալցումն իրականացվում է զենիթային եղանակով, այսինքն՝ հատված առ հատված։ Իրականացվում է գրավիտացիոն նստեցում, որի ընթացքում միներալոգիական ծանր մասնիկները նստվածքի տեսքով մնում են պոչամբարում, իսկ պարզեցված ջուրը թունելային եղանակով ուղարկվում է բաց ջրավազան»,-նշում  Տարոն Նավասարդյանը։



Պոչամբարի մոտակայքում գտնվող՝ ազդակիր բնակավայրերի բնակիչներն ասում են՝ հողն անվտանգ է, խոսակցություններն այն մասին, որ կոմբինատի պոչերը արտահոսում են՝ անհիմն են։ Արծվանիկ գյուղի բնակիչ Ռոմա Մարտիրոսյանը ելակ է աճեցնում ջերմոցում, խանութներին է մատակարարում։



«Փորձեցինք՝ ստացվեց, միայն ջրի պակասն է, կաթիլայինով ենք ջրում»,-ասում է նա։ Պոչամբարի ներքեւի մասում գտնվող Աճանան գյուղի բնակիչներն էլ ԶՊՄԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում՝ ջերմոցներ են նվեր ստացել։ Նորա Ասատրյանը լոլիկ ու վարունգ է աճեցնում։ «Եթե սեր չես դնում ծաղկի, բանջարեղենի մեջ, կարող է՝ խռովեն, բույսերի զգայնությունը բարձր է, գյուղատնտեսությունը կարեւոր է»,-նշեց տիկին Նորան։



Ինչպես հավաստիացրին կոմբինատի պատասխանատուները՝ հատուկ աշխատանքի արդյունքում ամեն ինչ արվում է, որպեսզի հողի ստորին հատվածում գտնվող ծանր մետաղները չբարձրանան վերին շերտ, եւ տարածքը լինի օգտագործելի։ Ըստ այդմ, աշխատելով միջազգային փորձագետների հետ՝ ներդրել են ռեկուլտիվացիայի փորձարկման տարբեր շերտեր։ Օրինակ՝ կորնգանի սերմը, որի արմատային համակարգը շատ խորը չէ՝ ցանում են, որպեսզի ունենան  կանաչապատ եւ կառավարելի, մոտիվացված տարածք։