ՆԳՆ-ն պարեկների համար 1 մլրդ 316 մլն 550 հազար դրամի (մոտ 3,5 մլն դոլար) 67 էլեկտրամոբիլ է ձեռք բերել
2025-ին 1 մլրդ 316 մլն 550 (մոտ 3,5 մլն դոլար) հազար դրամի էլեկտրամոբիլներ են ձեռք բերվել պարեկների համար: Այս մասին ի պատասխան Tert.am-ի գրավոր հարցման, տեղեկացրել են ՆԳ նախարարությունից:
ՆԳՆ-ից մասնավորապես հետաքրքրվել էինք՝ քանի՞ էլեկտրամոբիլ է ձեռք բերվել և ինչ գնով ու արտադրության և որ կազմակերպության միջոցով:
«2025 թվականին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը համալրվել է 67 միավոր «Volvo EX40» մակնիշի էլեկտրամոբիլներով (Volvo ապրանքանիշը Շվեդական ապրանքանիշ է), որոնք ձեռք են բերվել «Ավանգարդ» ՍՊԸ-ից, միավոր արժեքը՝ 19 մլն 650 հազար ՀՀ դրամ, պայմանագրի ընդհանուր գումարը՝ 1 մլրդ 316 մլն 550 հազար ՀՀ դրամ»,- ասված է նախարարության պատասխանում:
Միաժամանակ խնդրել էինք տեղեկացնել, արդյոք նախատեսվում է նոր էլեկտրամոբլիներ ձեռք բերել պարեկների համար:
«Առաջիկայում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության համար էլեկտրամոբիլներ չի նախատեսվում ձեռք բերել, այլ ծառայությունների համար նախատեսվում է»,- պատասխանել են ՆԳՆ-ից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի