Երևանի հիմնական դպրոցներից մեկում գումար պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել աշակերտների միջև
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի դպրոցներից մեկում աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներին Կոտայքի մարզի 41-ամյա բնակիչը հայտնել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Երևան քաղաքի դպրոցներից մեկում 9-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ա․ Հ․-ն գումար պահանջելու հարցի շուրջ վիճաբանել է իր որդու՝ նույն դասարանի աշակերտ 15-ամյա Ա․ Գ․-ի հետ, որի ընթացքում դասասենյակում ձեռքերով հարվածել է վերջինիս մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ այս տարվա մարտի 31-ին նույն դպրոցի դասասենյակում, նույն դասարանի աշակերտներ 15-ամյա Գ․ Դ․-ն և 15-ամյա Խ․ Կ․-ն նույն հարցի շուրջ վիճաբանել են Ա. Գ․-ի հետ, որ ընթացում Գ. Դ․-ն ապտակել, իսկ Խ. Կ․-ն ոլորել է վերջինիս աջ ձեռքը՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի