«Անմահ գունդ»-ն ապացուցել է իր արդյունավետությունը. Մհեր Ավետիսյան
Խորհրդային Միության փառահեղ հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում մեզ հնարավորություն տվեց ապրելու ազատ և անկախ, քայլերթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը։
«Անմահ գունդն ապացուցել է իր արդյունավետությունը։ Աշխարհի տարբեր երկրներում այս երթերի մասնակիցները, երբ ժամանակը եկել է, մի կողմ են դրել պապերի լուսանկարները և զենք են վերցրել՝ շարունակելու իրենց պապերի գործը ֆաշիզմի դեմ պայքարում, ինչը հիմա տեղի է ունենում Ուկրաինայում։ Փառք մեր հերոս պապերին, փառք մեր ընդհանուր արժեքները պաշտպանող այսօրվա հերոսներին, մեր պապերի հաղթանակը։ Վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ այսօրվա հերոսների երեխաներն ու թոռները կքայլեն իրենց նախնիների լուսանկարներով «Անմահ գունդ» երթով»,- հայտարարել է Ավետիսյանը՝ շնորհակալություն հայտնելով ռուս ժողովրդին, որը «վահան է մեր բոլոր եղբայրական ազգերի համար»։
Ավետիսյանը կոչ է արել պահպանելու մեր պապերի՝ մեզ պատգամած արժեքներն ու գաղափարախոսությունը։ «Որպեսզի Հայաստանը կարողանա ապրել որպես հաղթող, ինչպես մեր պապերն են մեզ պատգամել»,- եզրափակել է Մհեր Ավետիսյանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի