«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբն ամփոփել է 2024 թվականի բարեգործական նախագծերը, արդյունքում՝ ընկերությունների խումբը նախորդ տարի կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն: «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը, ի դեմս Վահե, Վիգեն, Վահագն և Ռոման Բադալյանների, կարևորում և իրականացնում է սոցիալական, կրթական, գիտական, սպորտային, առողջապահական և մշակութային ծրագրեր՝ նպաստելով Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը։
Բադալյան ընտանիքը նախորդ տարվա ընթացքում բնակարաններ է գնել Արցախից տեղահանված երեք ընտանիքների համար։
Ընկերությունների խումբը տարեսկզբին ձեռագիր կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարք և Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանն է նվիրաբերել Մատենադարանին։ Ի դեպ, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների նախաձեռնությամբ ընթացիկ փուլում է Թալինի 7-րդ դարի Կաթողիկե եկեղեցու վերակառուցման աշխատանքները:
Ընկերությունների խումբը նախորդ տարի եղել է սպորտի ակտիվ հովանավոր՝ խրախուսելով հաղթանակները և ոգևորելով մարզիկներին։ Խմբին պատկանող Fastex ընկերությունը 2024 թ․-ին հայ մարզիկներին, մարզիչներին և բժշկական անձնակազմին հատկացրել է շուրջ 712,000 FTN՝ համարժեք 673 միլիոն ՀՀ դրամի։
Ընկերությունների խումբն անմասն չի մնացել նաև մշակութային ոլորտից։ Տարեսկզբին աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոյի, Լուի Լորթիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ բացառիկ համերգը կայացել է խմբի օժանդակությամբ: Կայացել են նաև բազմաթիվ այլ համերգներ, ֆիլմի պրեմիերա, ինչպես նաև աջակցություն է եղել հայ արվեստագետներին:
Բադալյան ընտանիքի աջակցությամբ կայացել է բացառիկ ծրագիր Վենետիկում։ Մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարիչների 20 ստեղծագործություն: Ֆասթեքսի AKNEYE նախագծի աջակցությամբ 100 տարի անց նկարները թվային տարբերակով ցուցադրվել են Վենետիկում՝ «վերստեղծելով» հայկական պատը:
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ վերանորոգվել և այս ընթացքում էլ վերանորոգվում և արդիականացվում են Հայաստանի մշակութային վայրերի՝ թատրոնների սանհանգույցները: Վերանորոգվել և վերանորոգման փուլում են 11 մշակութային կենտրոնների սանհանգույցներ։
Խումբը զգալի ներդրումներ է կատարել կրթական ոլորտում՝ աջակցելով Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի հիմնանորոգմանը։
2024 թ․-ին Ֆասթեքսը և Երևանի պետական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կազմակերպելով դասընթացներ բլոկչեյնի հիմունքների, կրիպտոգրաֆիայի, DeFi-ի, Web3-ի անվտանգության և իրավական կարգավորումների վերաբերյալ։
Ֆասթեքսը 20 միլիոն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների վերազինման համար։ Ֆասթեքսի աջակցությամբ կայացել է «Ապագայի տնտեսությունը» համաժողովը: Հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երում կազմակերպվել են դասընթացներ, լավագույն ուսանողները պարգևատրվել են ու հնարավորություն ստացել աշխատանքի անցնել «Բադալյան եղբայրներին» պատկանող տարբեր ընկերություններում:
Բադալյան ընտանիքը հովանավորել է WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը. Հանրապետության հրապարակում երեկոյի բացման համերգին ելույթ է ունեցել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։
Իրենց շարունակական և հետևողական գործունեությամբ Բադալյան եղբայրները կարևոր ներդրում են կատարում երկրի սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման գործում:




















Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բե...
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային ար...
Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը
Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունից
Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վեր...
Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինել
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան
Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել
Երկու իրականություն