Արի՛ ժամանակի միջով ճամփորդելու. Team-ի Կապի թանգարանը միացել է թանգարանային տոներին
Team Telecom Armenia-ն հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. տարածաշրջանում Կապի միակ թանգարանը միացել է տարվա ամենաթանգարանային տոներին:
Մայիսի 17-ին՝ Թանգարանների գիշերը, և մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Կապի թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանում հեռահաղորդակցության էվոլյուցիային:
Թանգարանում ցուցադրված են տարբեր ժամանակներում օգտագործված կապի սարքավորումներ՝ 19-րդ դարից սկսած մինչև ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ։
Թանգարանը խոստանում է ինտերակտիվ ու հիշարժան փորձառություն. այցելուները կարող են պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ուղեկցությամբ ոչ միայն ուսումնասիրել, այլև փորձարկել տասնամյակների վաղեմության տարբեր սարքավորումների աշխատանքը՝ զգալով տեխնոլոգիական առաջաընթացը:
Թանգարանը Երևանի Կապի շենքում է՝ Ազատության 24/1 հասցեում, տոնական օրերին կգործի 15:00-21:00-ն:
Տոնական օրերից բացի մյուս օրերին ևս թանգարանը սպասում է կապի պատմությամբ հետաքրքրված այցելուներին: Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010410410 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Մուտքն ազատ է:

























ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի