Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Հասարակություն

Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշը

Մայիսի 13-15-ին Իրանի Շիրազ քաղաքում, հանրահայտ Abu Ali Sinai Charity Hospital-ում տեղի ունեցավ օրգանների փոխպատվաստման հերթական կոնֆերանսը։

Շիրազը Իրանի հոգին է, այն հայտնի է վարդերի բուրմունքով ու իր բանաստեղծություններով։ Այն հագեցած է մշակութային խորությամբ, հարուստ պատմությամբ ու անմոռանալի գեղեցկությամբ։

«Աբու Ալի Սինա» հիվանդանոցը համարվում է Մերձավոր Արևելքի ամենահագեցած օրգանների փոխպատվաստման կենտրոնը։ Այն առաջինն է աշխարհում, որտեղ իրականացվել է օրգանների փոխպատվաստում ուղեղային մահ արձանագրված դոնորներից։

Տարեկան իրականացվում է շուրջ 600-1000 լյարդի փոխպատվաստում, ինչը գերազանցում է նույնիսկ ԱՄՆ-ի ցուցանիշները։ Ի դեպ փոխպատվաստումներ կատարվում են թե դիակային և թե կենդանի դոնորից՝ ինչպես մեծահասակներին այնպես էլ մանկահասակներին։

Աշխարհում իրականացվող որևէ փոխպատվաստում չկա, որ այս համբավավոր հոսպիտալում չիրականացվի (լյարդ, երիկամ, սիրտ, թոքեր, աղիներ, ենթաստամոքսային գեղձ, մուլտիվիսցերալ կոմպլեքս օրգաններ, հյուսվածքներ, բջիջներ… և այլն):

Ընդհանուր առմամբ, հիվանդանոցում մինչ այժմ իրականացվել է ավելի քան 11 հազար օրգանների փոխպատվաստում։

Abu Ali Sina համալիրը 4-րդ սերնդի համալսարան է, որտեղ միավորված են բժշկական կենտրոնը, գիտահետազոտական ինստիտուտները, տեխնոլոգիական ստարտափները և հասարակական ծառայությունները։

Այս համալիրը ձգտում է դառնալ Միջին Արևելքի «Քեմբրիջը»՝ իր գիտահետազոտական ներուժով, բարձրորակ կրթությամբ և առողջապահական ծառայություններով։

Թող զարմանալի չթվա, բայց Abu Ali Sinai Hospital-ում անգամ մարդու մինիուղեղ են աճեցնում, ռեգեներատիվ բժշկությունն են զարգացնում։

Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին ներկա էին շուրջ 500 մասնակից։ Մասնակից երկրներն էին. ԱՄՆ, Բելգիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Ճապոնիա, Քուվեյթ, Լիբանան, Իրաք, Իրան, Տաջիկստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ռուսաստան, Հնդկաստան, Բելառուս, Հայաստան։

Հայաստանը ներկայացնում էր ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Աստղիկ ԲԿ տրանսպլանտ թիմի կոորդինատոր, վիրաբույժ, բ.գ.թ. Հայկ Վաչագանի Հարությունյանը։

Կոնգրեսի շրջանակներում զեկույցով հանդես եկավ Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով Լյարդի փոխպատվաստման նվաճումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում։ Զեկույցի վերջում հնչեցին գովեստի խոսքեր Տրանսպլանտ կենտրոնի ղեկավար, Գիտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Սաման Նիկեղբալիանի կողմից, ով նաև պատրաստակամություն հայտնեց հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։

Կոնգրեսի շրջանակներում քննարկվեցին փոխպատվաստման հետ կապված հետևյալ թեմաները. դիակային փոխպատվաստման տեսակներն ու խնդիրները, օրգանների (սրտի, լյարդի, երիկամների, թոքերի և ենթաստամոքսային գեղձի) փոխպատվաստման մարտահրավերները, լյարդի հետփոխպատվաստումային շրջանի բարդությունների (Small for size սինդրոմ, Իշեմիկ-ռեպերֆուզիոն վնասում, օրգանի մերժում, շետաբոլիկ խանգարումներ, De novo ուռուցքներ և այլն) վարման առանձնահատկությունները, լապարասկոպիկ և ռոբոտիկ եղանակով լյարդի փոխպատվաստման արդյունքները, լյարդի փոխպատվաստման ռադիոլոգիական և պաթոլոգիական ասպեկտները, արհեստական բանականության դերը փոխպատվաստման մեջ և բազմաթիվ այլ կազմակերպչական հարցեր։

Ի դեպ հայրենիք վերադարձի ճանապարհին Հայկ Հարությունյանն իր համար ևս մեկ բացահայտում արեց՝ լիարժեք հասկացավ Հովհաննես Շիրազի և Շիրազ քաղաքի կապը։ Պարզվում է Հովհաննես Շիրազը (իսկական անունը՝ Օնիկ Կարապետյան), ծնվել է Գյումրիում։ Նա ստացել է «Շիրազ» մականունը հայտնի գրող Ավետիք Իսահակյանից, ով իր գրական շնորհի համար նրան համեմատել է պարսիկ բանաստեղծների հետ և ասել՝ «Քո բանաստեղծությունները բուրում են Շիրազի վարդերի բույրով, և դու արժանի ես կոչվելու Շիրազ»։ Այսպիսով, Շիրազ անունը Հովհաննեսին տրվել է ի նշան հիացմունքի և նրան պարսկական պոեզիայի քաղաքին համեմատելու համար։ Հովհաննես Շիրազի անունը խորհրդանշական կամուրջ է Հայաստանի և Իրանի մշակույթների միջև։

Դա նաև հիշեցում է պոեզիայի համամարդկային լեզվի մասին՝ հայ և պարսիկ բանաստեղծների միջև ներշնչանքի փոխանակմամբ։