Հայտնաբերվել է Էջմիածնում հորը կյանքից զրկած որդին
Այսօր առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 40 շենքի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում նշված բնակարանի դուռը բացելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեքպի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին. «Առավոտյան իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, երբ տեսանք, որ շենքի մոտ լիքը քրեական, ու համայնքային ոստիկաններ, պարեկներ ու հետո նաև քննիչներ են ժամանել:
Մի քանի րոպե հետո փրկարարներն եկան, դուռը բացեցին ու հատակին տեսանք տանտիրոջ արնաշաղախ դին:
Ճիշտ ասած՝ չէինք էլ իմանում՝ ով ա սպանությունը կատարել, բայց հետո իմացանք, որ մեր Էջմիածնի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները իմացել են, որ նա գնացել է ինչ-որ կամրջից իրեն ցած նետի ու սաղ պարեկները, քրեական ու համայնքային ոստիկանները Էջմիածնի կամուրջներն էին ստուգում, ու դրան զուգահեռ Էջմիածնից տեղեկությունը փոխացնել էին, որ «Հաղթանակ» կամրջի վրա նկատում են մի տղամարդու, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, էդտեղ էլ Երևանի պարեկները կարողանում են բռնել նրան, ացնկացնել անվտանգ վայր և տեղում պարզվում է , որ սպանվածի տղան է, ով հենց ինքն էլ սպանել է հորը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանվածը 65-ամյա Գրիգոր Գ.-ն է, իսկ սպանություն կատարողը 22-ամյա Վաղինակ Գ.-ն է:
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի