«Նորք-Մարաշ» ԲԿ-ում մահվան ելքով վիրահատության մասին մամուլում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը
Ի պատասխան Mamul.am-ի հրապարակմանը՝ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում մահվան ելքով վիրահատության մասին, ցանկանում ենք տեղեկացնել, որ դեպքի վերաբերյալ մամուլում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը: Ցանկանում ենք հիշեցնել անմեղության կանխավարկածի մասին, և քանի որ դեռ չկա դեպքի վերաբերյալ որևէ վերջնական որոշում, հորդորում ենք մամուլի ներկայացուցիչներին զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, ամենօրյա ռեժիմով հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկող մասնագետների վերաբերյալ զրպարտություն հնչեցնելուց:
Ցանկացած բժշկական միջամտություն, առավել ևս սրտի վիրահատությունը, իր մեջ պարունակում է ռիսկեր, որոնց մասին անպայմանորեն տեղեկացված են լինում բուժառուն և նրա հարազատները, որի մասին տալիս են գրավոր համաձայնություն:
Անվիճելիորեն տեղի է ունեցել ողբերգական դեպք, ինչի համար մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքին և հարազատներին:
Ցանկանում ենք նաև նշել, որ այս հարթակը չենք համարում բավարար պատշաճ դեպքի վերաբերյալ բոլոր մանրամասները հրապարակելու համար:
Կրկին անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքի անդամներին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի