Ադրբեջանը կրակում է Սյունիքին․ մայիսի 17-ից այս կողմ կրակnցները բավականին նվազել են
«Բա թշնամի ա, կրակելու ա, հո՞ մեզ մեղր ու չամիչ չի բաժանի։ Հարցը կրակելը չի, խնդիրը էնա, որ թուրքը խի՞ ա հասել Խոզնավար, ո՞վ բերեց սրանց, խի՞ հասան մեր տներին, որ մի հատ էլ կրակեն ու խախտեն մեր խաղաղ կյանքը»,- MediaHub-ին ասում է խոզնավարցի տղամարդը։
Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, փոխվել են միայն կրակելու ժամերը։
«Մայիսի 17-ի գիշերը Խնածախի ուղղությամբ կրակել են խոշոր տրամաչափի զենքով։ Մարդ չի տուժել, դրանից հետո սկսել են կրակել միայն լուսադեմին։ Քանի օրա սպասում ենք մինչև ժամը 12-ը, գիշերվա 1-ը, չեն կրակում, բայց միանգամից մի քանի ուղղություններով սկսում են կրակել։ Դա էն ժամնա, որ հովիվները դուրս են գալիս հանդերը, հողագործները գնում են այգիներ։ Գյուղում կյանքը առավոտ շուտ ա սկսվում»,- ասաց նա։
MediaHub-ը կապ հաստատեց նաև Խնածախի բնակիչների հետ։ Վերջիններս ևս փաստեցին, որ մայիսի 17-ից այս կողմ կրակոցները բավականին նվազել են։
«Հիմա հանգիստ քնում ենք, ժամը 11-ից հետո չեն կրակում։ Բայց լուսաբացին` 5-ի կողմերը սկսում են ճռռացնել»։
Սյունիքի մարզի Խնածախ և Խոզնավար գյուղերում կարծում են, որ ադրբեջանցիների վերջին օրերի պահվածքը կապված է Լավրովի՝ Հայաստան այցի հետ։
«Ադրբեջանի կապերը ոչ մեկ չի կարողանում սանձել, «դաժե» Պուտինը, ինձ թվումա, սա ընդամենը խաղ ա, որ «տեսեք-տեսեք՝ Լավրովը եկել է Երևան, ու Ադրբեջանը չի կրակել»։ Իրանք լավ մտածում են, էդ մենք էդքան դիվանագիտական հնարավորություն չունենք»,- ասաց նա։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք