«Եթե փնթի ինֆորմացիան սպորտ լիներ, Չախոյանը օլիմպիական չեմպիոն կլիներ». Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պատասխանը՝ բլոգերին
Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի ձեռքին է «Դավիթ Անհաղթի» զբոսայգու կադաստրային փաստաթուղթը: Համայնքային իշխանության համառ ու հետևողական ջանքերի շնորհիվ տասնամյակներ շարունակ տարբեր կազմակերպությունների երկարաժամկետ հատկացված այս տարածքը վերադարձվել է համայնքին: Հիմա ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Դրանք նոր չէ, որ մեկնարկել են: Նախ զբոսայգին տնօրինող կազմակերպության հետ են ձեռք բերել պայմանավորվածություն, որ երկուստեք կիրականացնեն բարեկարգումը, բայց հետագայում տվյալ կազմակերպությունը չի իրականացրել իր պարտավորությունները: Իրավական ճանապարհով վերջապես համայնքային հողը վերադարձրել են համայնքին:
Արտակ Հովակիմյանի խոսքով՝ կառուցել են ջրահեռացման համակարգ, խմելու ջուր ու էլեկտրականություն են քաշել, արված աշխատանքների մեծ մասն իր բնորոշմամբ հողի տակ է, մնացած աշխատանքներն են լայն թափով են ընթանում: Նախորդ տարվա հոկտեմբերից դադարեցրել են շինաշխանտանքները, իրենց նպատակը որոկյալ արդյունք ունենալն է, եղել, գարնանն էլ եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել, որ աշխատանքները ակտիվ ընթանան:
Նշենք, որ զբոսայգում ընթացող շինաշխատանքներն ու տրված ժամկետների վերաբերյալ հայտարարություններին էր անդրադարձել բլոգեր Արթուր Չախոյանը, հայտարարելով՝ թե սահմանված ժամկետում շինաշխատանքները չեն իրականացվել: Հովակիմյանին հարցրեցինք, ինչու է այդպես:
Շինաշխատանքների ավարտի ժամկետ կա, բայց վարչական շրջանի ղեկավարն այն չի բարձրաձայնում, կարճ ասում է՝ իրենց նպատակն էլ է մեկ օր շուտ բարեկարգված, լուսավոր ու մաքուր զբոսայգին դարձնել Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ամենօրյա այցի վայր: Այն շատ չի ուշանա, աշխատանքների մեծ մասն ավարտված է, կարևորը՝ որակով, որին ինքն ամձամբ է հետևում:
Մանրամասները՝ տեսանյութում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի