ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցին
ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վարչությունը հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար աշխարհում առաջին ներարկվող դեղամիջոցին: Gilead Sciences-ի մշակած Yeztugo դեղմիջոցը պետք է ներարկել տարեկան երկու անգամ՝ վեց ամիսը մեկ: Դրա կիրառումը կարող է ՄԻԱՎ-ով վարակումից պաշտպանել միլիոնավոր մարդկանց, գրում է independent.co.uk-ը։
Դեղամիջոցը վիրուսի դեմ պայքարում նոր հզոր այլընտրանք է, չնայած դեռևս հարցեր են մնում դրա հասանելիության վերաբերյալ՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ միջազգային մակարդակով։
Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել դրա տպավորիչ արդյունավետությունը՝ գրեթե վերացնելով նոր վարակները բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց մոտ և գերազանցելով ամենօրյա կանխարգելիչ դեղահաբերի ազդեցությունը:
«Այն իսկապես հնարավորություն ունի վերջ դնելու ՄԻԱՎ-ի փոխանցմանը», - նշել է Գրեգ Միլեթը, amfAR-ի՝ ՁԻԱՀ-ի հետազոտությունների հիմնադրամի հանրային քաղաքականության տնօրենը։
Դեղամիջոցն ապահովում է վարակման կանխարգելման 6-ամսյա ժամկետ, ինչը շուկայում առկա միջոցների շրջանում ամենաերկարաժամկետ պաշտպանությունն է: Մշակող ընկերությունը զգուշացրել է, որ մարդիկ պետք է ՄԻԱՎ-ի բացասական թեստ ունենան տարեկան երկու անգամ ներարկումը ստանալուց առաջ։ Դեղամիջոցը միայն կանխում է ՄԻԱՎ-ի փոխանցումը, այլ ոչ թե կանխում է սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունները։
Աղբյուրը նկատում է, որ ՄԻԱՎ-ի համավարակը մինչև 2030 թվականը վերացնելու համաշխարհային ջանքերը կանգ են առել։ ԱՄՆ-ում դեռևս տարեկան ավելի քան 30,000 նոր վարակ է գրանցվում, իսկ ամբողջ աշխարհում՝ մոտ 1,3 միլիոն։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի