Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարանՓաշինյանի հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ. Կայա Կալասին ասելու եմ․ Էդմոն Մարուքյան Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ` ջեռուցում, թե՞ սնունդ․ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANAՀորոսկոպ. 2026 թվականի հիմնական աստղագիտական ​​իրադարձություններն ու ամսաթվերըԵրևանում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ինՀույս ունեմ՝ նա կկnտրի վիզը․ Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեինԳյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտում
Վիդեո

Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)

Տյումենի հայ համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանը հանդես է եկել ուղերձով՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 84‑րդ տարելիցին։ Ուղերձում, մասնավորապես ասվում է.

«1941 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու, նացիստական ​​Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Այսպես սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը, որը տևեց 1418 օր ու գիշեր, պատերազմ, որում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 միլիոն մարդ։ Կորցրեց, բայց կարողացավ մնալ կանգուն, քանի որ ԽՍՀՄ միասնական ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի։

Մեծ Հաղթանակի մարշալ Գեորգի Ժուկովը ասել է. «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը՝ շարքայինից մինչև մարշալ, անմահացրին իրենց անունները քաջարի զինվորների անմար փառքով»։

Հայ ժողովուրդը, Խորհրդային Միության եղբայրական ժողովուրդների հետ միասին, իր ներդրումն ունեցավ ընդհանուր Հաղթանակում։ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում մոտ 300 հազար հայեր զոհաբերեցին իրենց կյանքը՝ հանուն մեր ապագայի։

Հայկական հայտնի Չարդախլու գյուղը դարձավ հայրենասիրության իսկական խորհրդանիշ. այստեղից ռազմաճակատ է մեկնել բնակչության 50%-ը՝ 1250 տղամարդ։ Անհավանական է գտնել Չարդախլուին համեմատելի մեկ այլ գյուղ՝ վերջինիս բնակչության թվով, որտեղծնվել են Մեծ Հաղթանակի երկու մարշալներ՝ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը, 12 գեներալներ և Խորհրդային Միության 7 հերոսներ։ Պատերազմի ընթացքում ավելի քան 60 հայ զինվորականներ ղեկավարել են մարտական ​​գործողություններ տարբեր ճակատներում։ Նրանցից ամենաակնառուներն են ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը, ԽՍՀՄ զրահատանկային ուժերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ԽՍՀՄ ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Ընդհանուր առմամբ, Հայրենական Մեծ պատերազմում մասնակցության համար պարգևատրվել է 66 802 հայ։ 106 զինվոր և սպա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրանցից երկուսը՝ Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը, դարձել են Խորհրդային Միության կրկնակի հերոսներ։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային ակնառու նվաճումների համար ութ հայ արժանացել է Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսի կոչման, երեքը՝ երկու անգամ և մեկը՝ երեք անգամ։

Հայ ժողովրդի դուստրերը նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան ֆաշիստների դեմ մղվող պայքարին. ավելի քան 10 հազար հայուհիներ մեկնեցին ռազմաճակատ: Նրանք մասնակցել են Ստալինգրադի և Կովկասի համար վճռորոշ ճակատամարտերին, Լենինգրադի հերոսական պաշտպանությանը: Շատ կանայք աշխատել են թիկունքում՝ փոխարինելով ռազմաճակատ մեկնած տղամարդկանց:

Պատերազմի ժամանակ կազմավորվել են հայկական վեց դիվիզիաներ։ Բոլորն էլ անցել են փառահեղ մարտական ​​ուղի։ Մենք շատ հպարտ ենք, որ Կարմիր բանակի միակ ազգային դիվիզիան, որը մասնակցել է Բեռլինի գրոհին, հայկական՝ 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան էր։ Բեռլինի գրավումից հետո, ավերված Ռայխստագի պատերի մոտ, մեր հայրենակիցները՝ զենքերը ձեռքներին և երգը շուրթերին, մեր ազգային զուռնայի հնչյունների ներքո պարեցին իրենց հաղթական «Քոչարի» պարը։

Այսօր ամբողջ աշխարհը գիտի լեգենդար Խորհրդային հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների սխրանքի մասին։ Նրանք այն մարդկանց թվում էին, ովքեր կարողացան կանխել գերմանացի դիվերսանտների մահափորձը Ի. Ստալինի, Ֆ. Ռուզվելտի և Վ. Չերչիլի դեմ 1943 թվականի Թեհրանի կոնֆերանսի ժամանակ։

Հայրենական Մեծ պատերազմում նշանակալի դեր է ունեցել նաև Խորհրդային ականավոր ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը։ Միխայիլ Գուրևիչի հետ միասին նրանք ստեղծել են ՄիԳ-1 և ՄիԳ-3 կործանիչները, որոնք օգտագործվել են Հայրենական Մեծ պատերազմում։

Հնարավոր չէ թվել բոլոր հերոսների անուններն ու խոսել այդ տարիների բոլոր սխրանքների մասին։ Պատերազմի յուրաքանչյուր մասնակից թողեց իր քաջության և տոկունության հետքը՝ վկայելով մարդկային ոգու ուժի և հայրենիքի հանդեպ իր սիրո մասին։

Հաշվի առնելով հերոսների հիշատակը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու կարևորությունը, ինչպես նաև ի նշան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի համաշխարհային պատմական նշանակության՝ 2023 թվականին Տյումենում բացվեց Ռուս-Հայկական Բարեկամության այգին, որը կրում է Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը։

Մենք հարգում ենք բոլոր ընկած հերոսների հիշատակը և խոնարհվում բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն արդարության, խաղաղության և ազատության»,- ասված է Աբրահամ Հովեյանի հայտարարության մեջ: