Վանա լիճն օրեցօր ցամաքում է
Կլիմայական փոփոխությունների և երաշտի պատճառով Վանա լիճն օրեցօր ցամաքում է։ Ջրի մակարդակի անկման պատճառով օրինակ Թուրքիայի Էրջիշ շրջանի Գյոլագզը և Քասըմբաղը գյուղերի միջև ցամաքային հեռավորությունը կրճատել է մինչև 1 կիլոմետր։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ ոտքով են գնում, քանի որ գյուղերի հեռավորությունը զգալիորեն կրճատվել է։
Գյոլագզգըի գյուղապետ Յուջել Չալըշըրն անհանգստություն է հայտնել լճի ցամաքելու վերաբերյալ և հիշել, որ դեռևս 30 տարի առաջ ձկնորսություն էր արել այդ տարածքում, իսկ հիմա պատկերը լրիվ փոխվել է։
Նա նաև նշել է, որ ներկայիս ցամաքած տարածքում հինգ տարի առաջ բազմաթիվ ֆլամինգոներ են եղել։

Վանա լիճը (պատմ. Բզնունյաց ծով) անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածում։ Լիճն ունի 4 կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ և Արտեր։ Մակերեսը 3.712 քկմ է, առավելագույն լայնությունը՝ 51 կմ, իսկ խորությունը՝ մինչև 145 մ։























Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին