Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Վիդեո

Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը

Ժամեր առաջ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից տիեզերք է արձակվել իսրայելական Dror-1 կապի արբանյակը։

Ինչպես հաղորդում է իսրայելական Channel 12-ը, արբանյակը տիեզերք է արձակվել Էլոն Մասկի SpaceX ընկերության կողմից՝ Falcon 9 հրթիռակիրի միջոցով։

Ըստ հեռուստաալիքի՝ նախագծի արժեքը կազմում է մոտ 200 միլիոն դոլար։

Ավիացիոն արդյունաբերության կոնցեռնը (Ta'asiyya Avirit) հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ Իսրայելը կունենա իր սեփական ազգային կապի արբանյակը, այլ ոչ թե կգնի ծառայություններ առևտրային արբանյակային ընկերություններից։

Dror-1-ը նախատեսվում է բավարարել արբանյակային կապի կարիքները մոտ 15 տարի, հիմնականում պաշտպանական համակարգի կարիքների համար։

Օրինակ՝ Իրանի դեմ արշավի ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը օգտագործել է անձնակազմով և անօդաչու թռչող սարքեր Իսրայելից մոտ 2000 կմ հեռավորության վրա։ Բոլոր հաղորդակցությունները, ներառյալ կապի ցանցերի (կործանիչներ և վառելիքով լիցքավորվող ինքնաթիռներ) և բարձր ճշգրտության զենքերի շահագործումը, պահանջում են արբանյակային կապ։

Արբանյակը կշռում է 4,5 տոննա, իսկ թևերի բացվածքը՝ 18 մետր։ Այն կտեղակայվի 36 հազար կմ բարձրության վրա գտնվող ֆիքսված կետում, ինչը հնարավորություն կտա ուղիղ կապ հաստատել երկրի հետ։