Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը
Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում, որը 5 տարի է, ինչ վերածվել է մզկիթի, արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կարմիր գլխարկով մի տղամարդ, ով ենթադրաբար օտարերկրացի է եղել, փորձել է գիշերով հրկիզել մզկիթը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Տեսանյությում երևում է, թե ինչպես է նա թաքնվում սյան հետևում, գրպանից հանում թղթերն ու այրում։
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել, ինչից հետո մզկիթի իմամի հետ փորձել են հանգցնել կրակը։ Դեպքից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել և 2 օր անց ձերբակալել կասկածյալին։
Պարզվել է, որ վերջինս նախկինում բուժում է ստացել հոգեկան առողջության կենտրոնում։ Դեպքից հետո մզկիթում անվտանգության միջոցները խստացվել են։
Նշենք, որ Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի է վերածվել 2020-ի հուլիսի 24-ին և այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի