Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Վիդեո

Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)

Թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է 282 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և մետաղյա տարա` լցված 33 գրամ «հաշիշի յուղ» -ով:

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցվել է քրեական վարույթ։ Վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Օպերատիվ հետախուզական  միջոցառումների շրջանակում պարզվել է, որ հայտնաբերված թմրամիջոցները պետք է տեղադրվեին Երևան քաղաքի գերեզմանատներից մեկում, որն էլ դարանակալվել է ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից։ Գերեզմանատուն են ժամանել ամուսիններ՝ ովքեր ՀՀ քաղաքացիներ են: Վերջիններս թմրամիջոցները թաքստոցից վերցնելուց հետո ձերբակալվել են։

Պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան հարթակի օգտատերեր և վերցված թմրամիջոցները պատրաստվում էին իրացնել հենց տելեգրամյան հարթակով։

Տարված բացատրական աշխատանքների արդյունքում ձերբակալված Է․Ս․-ն  օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցներին ներկայացրել է նաև օրեր առաջ ձեռք բերած, մաքսանենգ եղանակով ՀՀ տեղափոխված 327 գրամ «մեթամֆետամին» տեսակի 75.5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև թմրամիջոցներ փաթեթավորելու և վաճառելու համար նախատեսված գործիքներ ու նյութեր։

Ձերբակալված քաղաքացիները, ինչպես նաև հայտնաբերված թմրամիջոցները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

Ձեռք են բերվել տվյալներ նաև այն մասին, որ ԻԻՀ քաղաքացի Մ․Ն․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենայի թաքստոցներում ևս առկա են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Խուզարկության արդյունքում բեռնատարից հայտնաբերվել է  650 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների հետ պարզել են, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում առկա են նաև տեղադրված թմրամիջոցներով փաթեթներ, որոնք ևս իրացվելու էին տելեգրամյան հարթակում։ Արդեն իսկ տվյալների ստուգման ընթացքում տեղակայման վայրից հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի փաթեթը, որը քննիչի կողմից օրենքով սահմանված կարգով վերցվել է։

Եվ այսպես, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան  1․5 կգ տարբեր  տեսակի թմրամիջոցներ։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված թմրամիջոցների փաթեթները հայտնաբերելու ուղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։