Նավթադոլարային բացահայտումներ. Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կարծիքը աչառու է և պետք է վերանայվի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է փորձագիտական կարծիք ՄԱԿ-ի՝ Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի թիվ 46/2024 եզրակացության վերաբերյալ: Օկամպոն բացահայտել է շահերի բախման իրական պատկեր, որը լուրջ կասկածի է ենթարկում խմբի եզրակացության անաչառությունը:
Հիշեցնենք, որ 2025 թ. փետրվարի 17-ին վերոհիշյալ՝ Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը (UNWGAD) հրապարակել էր թիվ 46/2024 եզրակացությունը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ:
Եվ այդ խումբը եզրակացրել էր, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումը Ադրբեջանի կողմից կամայական չէր:
Այդքանը բավարար է՝ հասկանալու համար, որ այդ «աշխատանքային խմբում», մեղմ ասած, ինչ-որ բան այն չէ, պարզ ասած՝ ադրբեջանամետ դիրքորոշում ունեն, այլապես նման՝ ակնհայտ սխալ եզրակացության չէին հանգի: Բայց մի բան է մեր ներքին համոզմունքը, և այլ բան, երբ հայտնի փորձագետն է ներկայացնում փաստեր:
Եվ այսպես. Օկամպոն փաստարկված հիմնավորում է շահերի բախման առկայությունը՝ ընդգծելով, որ WGAD-ի ներկայիս նախագահող Գաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը:
Պարզ ասած, այդ «աշխատանքային խմբի» նախագահողը սնվում է ադրբեջանական նավթադոլարներից: Արժե՞ զարմանալ, որ նման մեկը Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորման, իսկ ավելի ճիշտ՝ պատանդառության վերաբերյալ նման «եզրակացություն» էր տվել:
Լուիս Մորենո Օկամպոն իրականացրել է բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննություն՝ WGAD-ի ներկայիս նախագահ-զեկուցող, ուկրաինացի իրավաբան տիկին Գաննա Յուդկիվսկայի անաչառության վերաբերյալ։
«Գաննա Յուդկիվսկան պետք է ձեռնպահ մնար Աշխատանքային խմբին ներկայացված Ադրբեջանի դեմ բոլոր գործերից։ Նա ունի շահերի բախում, որը բխում է նրա մասնագիտական աշխատանքից որպես Equity Law Firm-ի ակտիվ գործընկեր: Վերջինս տարիներ շարունակ իրավաբանական ծառայություններ է տրամադրել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Սա հաստատում է ուղիղ ֆինանսական կապը նրա և Ադրբեջանի կառավարության միջև, որն էլ տվյալ վարույթում հանդես է գալիս որպես կողմ»,փորձագիտական կարծիքում նշում է Օկամպոն։
Ավելին, Յուդկիվսկայի ամուսինը ադրբեջանական արմատներով ուկրաինացի քաղաքական գործիչ է, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ և հրապարակայնորեն աջակցել է ԼՂ շուրջ Ալիևի դիրքորոշմանը։
Այսինքն, Յուդկիվսկայի մասնակցությունը թիվ 46/2024 կարծիքին խախտում է ՄԱԿ-ի վարքագծի կանոնագիրքը, WGAD-ի աշխատանքային մեթոդները, ՄԱԿ-ի աշխատակազմի կանոնակարգը շահերի բախման վերաբերյալ:
Իսկ դա նշանակում է, որ «աշխատանքային խմբի» վերոնշյալ կարծիքը կամ եզրակացությունը պետք է հայտարարվի առոչինչ, իսկ ՄԱԿ-ը պետք է վերանայի այդ գործը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին