Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից
Քաղաքականություն

Քաղաքացիների համատարած բոյկոտի հետևանքներն ու իշխանությունների կողմից նոր՝ «մանր ռումբեր» դնելու գործելաոճը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ շարունակ «Փաստն» իր ուշադրության կենտրոնում է պահել եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացը։ Մշտապես խոսել ենք այն բազմաթիվ խնդիրների մասին, որոնց հանդիպելու է քաղաքացին հայտարարագիրը լրացնելիս՝ տեխնիկականից սկսած մինչև կարևորագույն այլ հարցեր։ Ոչ մեկ անգամ կարծիք է հնչել, որ հայտարարագրումը հերթական միջոցն է քաղաքացու հարկային բեռն ավելացնելու համար։ Առաջին իսկ օրերից «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, նախաձեռնեց «Դեմ եմ հայտարարագրմանը» տեղեկատվական արշավը։ Եվ այն տվեց իր արդյունքը։ Սարգսյանի տվյալների համաձայն, սեպտեմբերի վերջի դրությամբ, մոտավորապես 120 հազար քաղաքացի է եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացրել։ Ըստ առկա պաշտոնական թվերի, պետք է ներկայացներ 860 հազար քաղաքացի։ Իշխանությունը ևս մեկ հետքայլ է նախաձեռնել, որով առաջարկում է փոփոխություններ մտցնել հայտարարագրման համակարգում։ Օրերս քպական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել էր, որ շրջանառության մեջ դրվող նոր նախագծի համաձայն՝ այն քաղաքացիները, որոնք պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ եկամուտ չունեն, կարող են անգամ մուտք չգործել եկամուտների հայտարարագրման համակարգ: Քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված՝ ՊԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա:

Նաիրի Սարգսյանի հետ զրույցում փորձեցինք պարզել մի քանի կարևոր հարցեր։ Մեր զրուցակիցը նախ նշում է՝ սա փոքրիկ, բայց դեռևս վերջնական հաղթանակ չէ։ «Սա հերթական հետքայլերից է, որի, ինչպես ասում են, «շքերթը» պարբերաբար ներկայացրել ենք մեր հասարակությանը։ Հերթական հետքայլի պարագայում ունենք տուգանքների չեղարկում, ինչը նշանակում է կամավորության որոշակի էլեմենտի ստեղծում։ Հանրային քննարկման ներկայացվող վերջնական փաստաթղթին ծանոթանալու դեպքում կկարողանանք հասկանալ այս հետքայլի հետագա վտանգները և նաև մեր հետագա անելիքները։ Հիմա մեկնաբանում ենք ըստ իշխող խմբակցության պատգամավորի հայտարարության։ Նա հայտարարել է, որ տուգանքները չեղարկվում են, որևէ պատասխանատվություն չի լինելու հայտարարագիր չներկայացնելու պարագայում։ Եթե մի պարտականության համար չկա պատասխանատվության որևէ միջոց, հետևաբար՝ դա անուղղակիորեն դառնում է կամավորության սկզբունքով։ Որոշ ժամանակ հետո արդեն հստակ գնահատական կտանք՝ հետքայլը մեր ցանկությունների կամ պահանջների ո՞ր կետին է հասել, և դրանով պայմանավորված՝ կորոշենք ու կներկայացնենք մեր հետագա անելիքները։ Բայց կարևոր է արձանագրել, որ տուգանքները չեղարկված են, այսինքն՝ այն մտահոգությունները, որ քաղաքացիները միշտ ունենում էին և հարցնում՝ ի՞նչ է լինելու չներկայացնելու պարագայում, գոնե այս պահին վերացել են և առնվազն հստակ է, որ չկա տուգանք, հետևաբար կարող են հայտարարագիր չներկայացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Շատերը նաև երկմտում են՝ ավտոմատ հայտարարագրման հետ ենք գործ ունենալու։ Արդյոք սա ևս խնդրահարո՞ւյց է լինելու։ «Ըստ պատգամավորի խոսքի, ավտոմատ հայտարարագրում է տեղի ունենալու, բայց դա տեխնիկապես նրանք չեն կարողանալու իրագործել։ Եթե վստահ լինենք, որ տեխնիկապես կարող են իրագործել, դա ևս չարիք է հանդիսանում, որի դեմ պետք է շատ ավելի լայն թափով պայքարենք։ Ինչո՞ւ, որովհետև որևէ փաստաթուղթ ներկայացնելու պարտավորությունը կրում է հայտարարատուն կամ հարկատուն։ Հիմա, եթե հայտարարատուն դա չի ներկայացրել, ՊԵԿ-ը նրա անունից ներկայացրել է, ապա հետագա սխալների և հետագա պատասխանատվության ռիսկը ո՞վ է կրում։ Տրամաբանությունը հուշում է, որ քաղաքացին չպետք է պատասխանատվություն կրի, իսկ ՊԵԿ-ն էլ չի կարող Հայաստանի քաղաքացիների համար պատասխանատվություն կրել։ Դրա համար այստեղ ևս իրավական անորոշություն է առաջանում։ Մանր ռումբեր են ստեղծում։ Մեզ համար հայտարարագրման դեմ պայքարից շատ ավելի ուժեղ պայքարի առիթ է հանդիսանում Հայաստանի քաղաքացու անունից այլ անձի կողմից հայտարարագրումը՝ անկախ նրանից, թե այդ անձն ով է՝ պետական եկամուտների կոմիտե՞ն, թե՞ այլ մարմին, դա էական չէ մեզ համար»,-նշում է մեր զրուցակիցը։

Պարոն Սարգսյանը մշտապես բարձրաձայնել է նաև բանկային գաղտնիքի հետ կապված ռիսկերի մասին։ Ընդգծում է՝ ըստ գործող իրավակարգի, բանկային գաղտնիքին հասանելիություն ունեն պետական մարմինները։ «Բանկային գաղտնիքի ռիսկը և խնդիրը կա ու շարունակում է մնալ, բայց չի բացառվում, որ նախագծով որոշակի անդրադարձ կատարած լինեն։ Առաջիկա օրերին հնարավորություն կունենանք ծանոթանալու փաստաթղթին»,-ասում է նա։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցն ընդգծում է՝ կատարվող փոփոխությունները և հետքայլերը մեր քաղաքացիների պայքարի արդյունքն են։ «Քաղաքացիների միահամուռ կամարտահայտման շնորհիվ սա տեղի ունեցավ։ Եթե քաղաքացիները չմիանային «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիային և համատարած բոյկոտ չհայտարարեին, անհնար էր լինելու հաջողության հասնել մեկ անձի կամ մի քանի խմբերի աշխատանքի արդյունքում։ Սա Հայաստանի քաղաքացիների միասնական ջանքերի արգասիքն ու հաղթանակն է։ Պետք է անպայման ֆիքսել այս հաղթանակը, պետք է ևս մեկ անգամ հիշեցնել հայ ժողովրդին, որ իր հավաքական կամքն ի զորու է բոլոր բարդ խնդիրները լուծելու»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում