Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Քաղաքականություն

Հայաստանին սպառնում է Մոլդովայի օրինակը

Հայաստանի Հանրապետությանը սպառնում է Մոլդովայի օրինակը։ Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն արգելեց մի քանի կուսակցություն, իսկ բուն քվեարկության օրը արգելվեցին ռուսամետ չորս քաղաքական ուժեր։ Նրանց տրված ձայները ընդհանրապես չհաշվարկվեցին։ Արդյունքում Մայա Սանդուին հաջողվեց զավթել խորհրդարանը, իսկ Արևմուտքը՝ հաշվի առնելով, որ Սանդուն հանդես էր գալիս եվրոպամետ դիրքերից, աչք փակեց բոլոր աղաղակող ապօրինությունների վրա։

Ըստ ամենայնի՝ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, լավ են սերտել մոլդովական դասերը և ցանկանում են նույնը կրկնել Հայաստանում։ Մոլդովայի օրինակի մասին օրերս հայտնել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով, որ այսօր երկու քաղաքական ուժ ավելի շատ ձայներ ունեն, քան Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ըստ Քոչարյանի՝ այդ ուժերից մեկը «Հայաստան» դաշինքն է, իսկ մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը։

Նմանատիպ դիտարկումներ ունի նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջին երկու տեղերում հայտնված ընդդիմադիր ուժերը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը, միասին կարողանում են հավաքել այնքան ձայն, որն անցնում է Փաշինյանի ստացած ձայներին։ Ըստ Մարուքյանի՝ Փաշինյանն էլ ունի այս ուսումնասիրությունները և հրաշալի գիտի, որ օրինական եղանակներով հաղթել ի վիճակի չէ։

Արդյունքում Մարուքյանը փաստում է, որ գործող իշխանությունները մտադիր են Մոլդովայի օրինակը կիրառել։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանը հենց այդպես էլ վարվելու է՝ օգտվելով Արևմուտքի աջակցությունից՝ ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական։ Նա փորձելու է փակել ընդդիմադիր կուսակցությունները, մի քանիսին թույլ չտալ գրանցվել, որոշների դեմ էլ իրականացնել բռնաճնշումներ՝ թույլ չտալով քարոզարշավ իրականացնել։

Լիլիթ Զաքարյան