Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Քաղաքականություն

Գյումրու ընդդիմադիր քաղաքապետին ուզում են մեկուսացնել

Գյումրիում իրավիճակը կրկին թեժ է։ Ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունը վստահ են, որ գործող իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել քաղաքապետի դեմ՝ ընդհուպ սպառնալով նրա կյանքին։ Խմբակցությունը նամակով դիմել է Հայաստանում հավատարմագրված 25 երկրների դեսպաններին՝ պնդելով, որ իշխանությունները քաղաքական հաշվեհարդար և հետապնդում են իրականացնում Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Ըստ խմբակցության՝ քաղաքական հալածանքն առավել թեժացավ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։

Հիշեցնենք՝ խորհրդարանում Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է Գյումրու քաղաքապետին դուրս շպրտել հանրային և քաղաքական կյանքից։ «Ես կարծում եմ, որ նման Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային կյանքից։ Ինչպե՞ս՝ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա», - խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Ու թեպետ նա նշում էր քաղաքական մեթոդների մասին, Վարդան Ղուկասյանն ու իր թիմը վստահ են, որ խոսքը ընդհուպ կյանքի վտանգ սպառնալու մասին է։

Իսկ այն, որ իշխանություններն իսկապես լուրջ հալածանքներ են սկսել, ակնհայտ է դառնում վերջին օրերի կատարվածից։ Հիշեցնենք, օրերս կանգնեցվել էր Վարդան Ղուկասյանի զրահապատ մեքենան, խուզարկություններ իրականացվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե Ղուկասյանը լիներ մեքենայում, նրան հենց տեղում ձերբակալելու էին։

Իշխանությունները փորձում են կալանավորել Վարդան Ղուկասյանին, նրա որդուն, ինչպես նաև առաջիկայում հալածանքներ են սկսելու Գյումրու այլ հայտնի և ազդեցիկ դեմքերի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը վստահ է, որ բավականին լուրջ խնդիրների է բախվելու հատկապես Գյումրիում, որը մշտապես ընդդիմադիր է եղել և այժմ էլ փորձում է հեռացնել ընդդիմադիր տրամադրված գործիչներին, որպեսզի վարչական, ֆինանսական և քրեական ռեսուրսներով ավելի հեշտ լինի որևէ արդյունք ցուցադրել Գյումրիում և Շիրակի մարզում։

Աննա Սարդարյան